Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով վիրավորված եղբայրներից մեկը մաhացել է

Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում քաղաքացի է մահացել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Ն․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին «ջերմային այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճան, դեմքի, պարանոցի զույգ վերին վերջույթների, որովայնի զույգ ստորին վերջույթների, նստատեղի, շնչառական օրգանների այրվածք, մոտավորապես 60 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր, որ 2025 թ․ դեկտեմբերի 25-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ էր այրվում․․․ Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը 2 հոգու, ովքեր, ըստ նախնական տեղեկությունների, այրվածքներ էին ստացել, տեղափոխել էին հիվանդանոց։ Վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։

««Հների օրոք» Երևանում չգրված փողոցային կարգ ու կանոն կար բակում». Արեգ Սավգուլյան
3214:00
Նյու Յորքում «լեգիոներների հիվանդության» բռնկման պատճառով երկու մարդ է մահացել
9712:59
Պերուում երկրաշարժ է տեղի ունեցել. կան զոհեր
8712:54
Սևանում «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը. կա զոհ
10710:06
Մուրացան փողոցից 15-ամյա տղա է տեղափոխվել հիվանդանոց. նոր մանրամասներ զինված միջադեպից (տեսանյութ)
26000:12
«Միջադեպ՝ Մուրացանի փողոցում․ դի է հայտնաբերվել»․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում
237Երեկ, 23:24
Կրակոցներ՝ Երևանում․ կա զոհ
243Երեկ, 22:48
Արմավիրում 36-ամյա վարորդը բախվել է գազատար խողովակներին, վրաերթի ենթարկել 11-ամյա հետիոտնի
215Երեկ, 22:12