«Նվազագույն կենսաթոշակի չափը գրեթե կրկնակի զիջում է սպառողական զամբյուղին»․ Արշալույս Մղդեսյան

Լրագրող Արշալույս Մղդեսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստան. նվազագույն աշխատավարձ vs սպառողական զամբյուղ.
Սա ամենակրիտիկական ցուցանիշն է սոցիալական բարեկեցության գնահատման համար։
2018-2019թթ. նվազագույն աշխատավարձը (55,000) չէր ծածկում նվազագույն սպառողական զամբյուղը (~60,000)։
2020թ. 68,000 դրամ դառնալուց հետո այն կարճ ժամանակով գերազանցեց սպառողական զամբյուղի արժեքը՝ ստեղծելով դրական բալանս։
2023-2025թթ. չնայած աշխատավարձը բարձրացավ 75,000 դրամի, 2022-2023 թվականների բարձր գնաճը հանգեցրեց նրան, որ նվազագույն սպառողական զամբյուղը (մոտ 81,600 դրամ) կրկին գերազանցեց նվազագույն աշխատավարձը։
2025 թվականին նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին տեխնիկապես չի կարողանում հոգալ իր նվազագույն կենսական կարիքները (սնունդ + ոչ պարենային ապրանքներ/ծառայություններ)։
Հ.Գ. Հայաստանում մշտապես նվազագույն զամբյուղի և նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակի տարբերությունները մեղմել են արտագնա աշխատանքի մեկնածների մասնավոր դրամական փոխանցումները:
Դատելով աղյուսակից՝ առավել սուր է թոշակառուների, հատկապես միայնակ թոշակառուների սոցիալական վիճակը, որոնց (նվազագույն) կենսաթոշակի չափը գրեթե կրկնակի զիջում է սպառողական զամբյուղին»:


«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
25919.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
149516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
123215.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
163113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
197910.11.2026, 19:37