«Հնարավոր է՝ կոչը հնչում է հարվածի վերաբերյալ որոշման համատեքստում». Հակոբ Բադալյան
![]() 218 Երեքշաբթի, 13 հունվարի, 2026 թ., 10:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «ԱՄՆ պետքարտուղարությունն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով: Այս կոչը հնչում է ԱՄՆ նախագահ Թրամպի հայտարարությունների ֆոնին՝ Իրանին հարված հասցնելու հավանականության մասին: Ի՞նչ իրավիճակ է Իրանում, միարժեք ասելը բարդ է, քանի որ բացակայում է կապն ու տարածվող տեղեկությունների այսպես ասած վավերականացումը բավականին բարդ է: Ինչ կարող է նշանակել ԱՄՆ կոչը իր քաղաքացիներին: Թրամպը հայտարարել էր, որ Իրանի հետ կապված քննարկում են տարբեր քայլեր, այդ թվում չբացառելով հարված հասցնելը: Հնարավոր է, որ կոչը հնչում է հարվածի վերաբերյալ որոշման համատեքստում: Ընդ որում, այդ հարվածը կարող է լինել նաև սիմվոլիկ, Թրամպի դեմքը պահելու համար: Նա հայտարարում էր, որ Իրանում զոհեր լինելու դեպքում կպատժի: Զոհեր կան, անհերքելի է: Իհարկե նաև մեծ հավանականությամբ այդ զոհերը ոչ թե խաղաղ ցուցարարներ են, այլ անկարգություններ հրահրողներ: Կրկնեմ, այս մասով իհարկե վավերականացումը մեզ համար շատ բարդ է, թե ինչ է կատարվել ու կատարվում Իրանում այս օրերին: Հիմա Թրամպը պետք է անի ինչ-որ բան, քանի որ «խոսել» է: Եվ ըստ այդմ չի բացառվում, որ լինի սիմվոլիկ նշանակության հարված: Ի դեպ, վերջին տարիների համար դա կլինի ԱՄՆ հերթական դե ֆակտո սիմվոլիկ հարվածն Իրանին: Եթե Թրամպը լրջորեն բախման մեջ մտնի Թեհրանի հետ, ապա դա մեղմ ասած ամենաանցանկալի տարբերակն է, քանի որ ռեգիոնը կարող է վերածվել վառոդի տակառի: Պետք է հուսալ, որ Թրամպի պարագայում կհաղթի ողջախոհությունը, այլ ոչ թե Իսրայելի լոբբին: Հնարավոր է, որ ԱՄՆ պետքարտուղարության կոչը պայմանավորված է այլ հանգամանքով: Մասնավորապես, պետք չէ բացառել, որ Իրանի կառավարական ուժերը իրավիճակը վերցրել են վերահսկողության տակ և, ըստ այդմ, կոչ է արվում ԱՄՆ քաղաքացիներին հնարավորինս արագ հեռանալ Իրանից՝ չձերբակալվելու համար: Առավել ևս, որ դարձյալ իբրև տարբերակ պետք չէ բացառել, որ Իսրայելի գործակալները կարող են Իրան ներթափանցած լինել հենց ԱՄՆ քաղաքացիների կարգավիճակով: Միևնույն ժամանակ պետքարտուղարության կոչի առումով ուշադրության է արժանի գուցե և այն, որ դա հնչում է նախօրեին Ռուսաստանի և Իրանի ԱԽ քարտուղարների հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում՝ ըստ հաղորդագրության, նրանք պայմանավորվել են համակարգել գործողությունները անվտանգություն ապահովելու համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
9703:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
10002:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
14601:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
12800:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
145Երեկ, 23:24
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
145Երեկ, 22:18
«Քննարկվել են ՀՀ-Իրան համագործակցությանը և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր»․ ՊՆ
144Երեկ, 21:24
«Սամվել Կարապետյանը պատրաստ է հրաժարվել ՌԴ-ի և Կիպրոսի քաղաքացիությունից». Նարեկ Կարապետյան
161Երեկ, 20:24
