«Ինչո՞ւ տարիներ շարունակ նույն այդ փոքր բիզնեսին ձեր մոլերում անվճար տարածք չեք տվել». Արուսյակ Մանավազյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը գրում է. «Աչքովս ընկավ Տաշիր Սամվելի եղբորորդու հայտարարությունները։ Ըստ էության նախընտրական հեքիաթների առաջին 5 հատորներն արդեն լույս են տեսել։ Սպասում ենք 6-րդին, որտեղ, հուսանք, 300 հազար նոր աշխատատեղը կդառնա առնվազն 1 միլիոն։
Ասում են փոքր բիզնեսը հարկ չի վճարելու։ Հիանալի է։ Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ տարիներ շարունակ նույն այդ փոքր բիզնեսին ձեր մոլերում անվճար տարածք չեք տվել, որ զարգանան։ ՀԷՑ-ում էլ, իհարկե, փոքր բիզնեսին գնումներին մասնակցության հնարավորություն չէիք տալիս, որ հանկարծ շատ չզարգանան։
Իսկ օրվա գլուխգործոցը՝ Սամվելի եղբորորդին ասաց, որ Հայաստանը աշխարհի 110 ամենաաղքատ երկրների շարքում է։ Ստացվում է ՀԲ գնահատականով՝ բարձր միջին եկամտային երկիր ենք, մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով 190 երկրների մեջ առաջին 85-յակում ենք, բայց դե Նարեկը վերջից է հաշվում։
Ինչ ասեմ՝ ծիծաղելի ընդդիմություն է, որն անգամ կրկեսի տոմսերի գները չի իջեցնում, որ մարդիկ իրենց երեխաների համար կարողանան գնել, բայց հայտարարում են, այլ ապրանքների գները իջեցնելու մասին։
Այդպես էլ չստացանք նոր, բովանդակություն առաջարկող ընդդիմություն։ Ի դեպ, հետաքրքիր է՝ եթե նայեք «Հայաստան» դաշինքի 2021-ի նախընտրական ծրագրի վերջին էջը, այնտեղ կարծես անոնսով գրված է այն ուժի անունը, որը հաջորդիվ փոխարինելու է իրենց)»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
200Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
586Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
25712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
24912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
22712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
51511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
76711.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
26111.08.2026, 16:54