«ՔՊ-ի իշխանության տարիներին Շիրակում գյուղատնտեսությունը գահավիժել է». Դերենիկ Մալխասյան

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՔՊ-ի իշխանության տարիներին Շիրակում գյուղատնտեսությունը գահավիժել է․ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կրճատվել է 23 հազարով
Յուրաքանչյուր քաղաքական ուժի կառավարման արդյունավետությունը գնահատվում է վիճակագրական տվյալների համեմատությամբ։ Համեմատական է անցկացվում, թե տվյալ քաղաքական ուժը իշխանության գալու պահին ինչ ելակետային տվյալներով է ընդունել իշխանությունը ու ինչ ցուցանիշներով է ավարտում։
Քանի որ Փաշինյան Նիկոլի ու ՔՊ-ի կառավարումը մոտեցել է ավարտին, բայց դեռևս շարունակում են անհույս դիմադրել, ուստի Շիրակի մարզի օրինակով ցույց ենք տալիս, թե ՔՊ-ական իշխանությունն ինչպիսի կատաստրոֆիկ արդյունքներ է գրանցել։ Նախորդ անգամ ներկայացրեցինք, որ 2018-2024 թվականներին մարզում փակվել է 52 գրադարան։
Գյուղատնտեսությունը պակաս ողբերգական վիճակում չէ։ Շիրակն ավանադաբար գյուղատնտեսական մարզի ընկալում ունի։
Սակայն տարիներ շարունակ Շիրակը Հայաստանի ամենաաղքատ մարզն է։ Պաշտոնական տվյալներով՝ Շիրակում աղքատության մակարդակը 2024 թվականին կազմել է 43%, այսինքն՝ աղքատ է համարվում մարզի բնակչության գրեթե կեսը։ Այս վիճակը ՔՊ-ական իշխանության կողմից վարվող անհեռատես ու անորակ տնտեսական քաղաքականության հետևանք է։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, 2018 թվականի համեմատ մարզում գյուղատնտեսության համախառն արտադրանքը կրճատվել է 8․6 (8․7%) միլիարդ դրամով՝ 97.9 մլրդից նվազել է 89․3 մլրդի։
Ամենաողբերգականն անասնապահության ոլորտում տիրող վիճակն է։ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը ստանձնելու տարին Շիրակի մարզում գրանցված է եղել 91.1 հազար խոշոր եղջերավոր անասուն։ Իսկ 2024 թվականին, ըստ պաշտոնական տվյալների, խոշոր եղջերավոր անասունների թիվը Շիրակի մարզում կազմել է 67.8 հազար։ Այսինքն՝ ՔՊ-ի իշխանության եղած տարիներին անասնապահությամբ զբաղվող մարզի համբավ ունեցող Շիրակում խոշոր եղջերավոր անասունների թիվը կրճատվել է 23,3 հազարով, այն է՝ 25․5 տոկոսով։ Ներկայացված ընդհանուր թվի մեջ միայն կովերի գլխաքանակի կրճատումը կազմել է 12700 (28,6 %):
Փաշինյան Նիկոլի իշխանության տարիներին Շիրակում մի փոքր աճել է ոչխարների գլխաքանակը»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
29303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
29203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
32903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
35003.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
103102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38901.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
130901.09.2026, 18:06