«Բոլորը գիտեն, որ Իոաննիսյանի կազմակերպությունն անթաքույց աջակցում է իշխանությանը»․ Արծվիկ Մինասյան
![]() 312 Ուրբաթ, 23 հունվարի, 2026 թ., 13:30 «Այս նախագիծն իշխանական դիտորդական առաքելությունների ձևավորման նախագիծ է։ Դիտորդական առաքելություն կատարողները որևէ ձևով չեն կարող իշխանություններին ոչ հաճելի գնահատական հնչեցնել, հնչեցրեցին՝ նույն պահին որակվում են որպես դիտորդական առաքելության սկզբունքներին հակասող և զրկվում են կարգավիճակից։ Իսկ գնահատողը ԿԸՀ-ն է, որը ամբողջությամբ գտնվում է իշխանության կարգավորման և վերահսկողության ներքո»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով արտահերթ նիստում քննարկված ԸՕ-ում փոփոխություններ կատարելու նախագծի մասին։ «Բերեմ օրինակ, ասենք Իոաննիսյանը․ բոլորը գիտեն, որ իր կազմակերպությունն անթաքույց աջակցում է իշխանությանը՝ ինչքան էլ նա փորձի անաչառ երևալ։ Հիմա նրա կողմից դիտորդական առաքելություն պետք է իրականացվի և ֆինանսավորման աղբյուր պիտի բացահայտվի։ Եթե ասենք ես՝ կարևորելով անաչառ դիտորդական առաքելությունը, փոխանցում եմ անեմ, որ նա կարողանա պատշաճ ապահովի առաքելությունը, այդ դեպքում ԿԸՀ-ն, եթե վերցնեմ հրեշտակության կանխավարկածից, պիտի զրկին նրան դիտորդական առաքելությունից, բայց չի զրկելու, որովհետև, ըստ ձևակերպումների, դա տալիս է հնարավորություն ԿԸՀ-ին՝ պատշաճ համոզվելու՝ արդյո՞ք Իոաննիսյանը պաշտպանում է իշխանությանը, թե՞ ոչ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը։ |

«Բարի գալուստ «խաղաղության դարաշրջան», որը մեզ ընդհանրապես չի երաշխավորում խաղաղություն»․ Արտակ Բեգլարյան
700:00
«Պահանջում ենք անհապաղ կարճել Կաթողիկոսի դեմ հարուցված քրեական գործը, ազատ արձակել հոգևորականներին»․ ՀՀԿ ԳՄ
42Երեկ, 23:48
«Կան հիմնավոր կասկածներ, որ ՀՀ-ում են Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ»․ Արման Աբովյան
87Երեկ, 23:24
«Կա՞ արդյոք մեկ քննիչ կամ դատախազ, որ դուրս գա համակարգից և ասի, որ խելագարի քնահաճույքները չի կատարում»․ Արամ Աբրահամյան (տեսանյութ)
95Երեկ, 23:06
«Վեհափառին ո՛չ քրեական գործերով ու ո՛չ էլ հնարավոր կալանքով չեք վախեցնի»․ Էդուարդ Շարմազանով
95Երեկ, 22:48
«Պաշտոնաթող նախագահների քաղաքականությունից հեռանալը ուզում են միայն Փաշինյանը և Ալիևը»․ Հայկ Մամիջանյան
118Երեկ, 22:24
«Հայաստանում հաստատված է մեկ անձի այլասերված դիկտատուրա»․ Դերենիկ Մալխասյան
104Երեկ, 22:12
«Հուսանք՝ այս քրեական գործը կամրացնի գլխավոր դատախազուհու «վաժնի» կեցվածքը»․Ժաննա Ալեքսանյան
120Երեկ, 21:48
