«Արցախը բարտեր է արվել մի քանի վագոն էժան դիզվառելիքի, անասնակեր ցորենի հետ». Սևակ Խաչատրյան
![]() 446 Շաբաթ, 24 հունվարի, 2026 թ., 23:54 Վաղարշապատի ավագանու ընտրություններում երկրորդ տեղը գրաված ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ցուցակը գլխավորած Սևակ Խաչատրյանը գրում է. «Ընդամենը 2 օրվա մեջ Ալիևը Հայաստանից այնքան քծնանքի ու շողոքորթության դոզա ստացավ, որքան Էրդողանը չի ստանում Ադրբեջանից։ ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնում հայատյաց և մարդասպան Ալիևին, իսկ Արսեն Գարդասիլ-Թորոսյանը գրառում է կատարում՝ նշելով, մեջբերում եմ՝ «...տեղեկացնում եմ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում)...»։ Կհիշեք, երբ սրանից ընդամենը մի քանի տարի առաջ, երբ մեր պետականության ներքին թշնամիների մոտ խնդիր էր առաջացել ողբերգության և Արցախի կորստի հանգամանքը սղացնելու համար, վերջիններս մի քանի հազարի հասնող ֆեյքերով տարածում էին, որ՝ «Քոչարյանը 30 տարի առաջ էր ծախել Արցախն ու Մեղրին»։ Այսօր արդեն, հազարավոր ֆեյքերի ու Քոչարյանի՝ «Մեղրին ու Արցախը ծախելու» բարբաջանքի անհրաժեշտությունը չկա, քանի որ ապրում ենք մի իրականության մեջ, երբ Արցախը բարտեր է արվել մի քանի վագոն էժան դիզվառելիքի, իսկ արցախահայության տեղահանումը մի քանի վագոն անասնակեր ցորենի հետ։ Աղբյուրը` Սևակ Խաչատրյան |

«Մենք նիկոլին չենք բերել, մենք մերժել ենք նիկոլին». Մարգարիտ Եսայան
1713:06
«Թրամփը փորձում է ժամանակ շահել»․ Սուրեն Սարգսյան
4812:54
«Առանց ՆԱՏՕ-ի ընդլայնումը կանխելու, Ուկրաինայի հարցի կարգավորումն անհնար է»․ Զախարովա
7912:46
Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Անտոնիո Կոշտան ժամանել են Կիև (տեսանյութ)
11211:55
«Եթե գործարք չկնքենք, Իրանի համար շատ վատ կլինի»․ Թրամփ
17310:08
«Սյունիքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև միջանցքը զուտ թուրքական նախագիծ է»․ Էդուարդ Շարմազանով
11609:54
Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու․ «Հրապարակ»
7709:16
ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում. «Հրապարակ»
11009:12
