Հնդկաստանում բռնկվել է անբուժելի վիրուս

Հնդկաստանի առողջապահական մարմինները պայքարում են Նիպա վիրուսի բռնկման դեմ, որն ունի «համաճարակային ներուժ» և, ըստ The Metro-ի, դրա դեմ պատվաստանյութ կամ բուժում չկա։
Հոդվածում նշվում է, որ երկրում հայտնաբերվել է հինգ դեպք։ Այս շաբաթ բժիշկը, բուժքույրը և առողջապահության աշխատողը վարակվել են վիրուսով։
«Կասկածվում է, որ բուժքույրը, որը կոմայի մեջ է, վարակվել է ծանր շնչառական հիվանդություն ունեցող հիվանդին բուժելիս»,- հաղորդում է թերթը։
Հրապարակումը պարզաբանում է, որ իշխանությունները թեստավորել են վարակված անձանց հետ շփված 180 մարդու և կարանտինացրել նրանցից 20-ին։
Նիպա վիրուսը տարածվում է կենդանիների և մարդկանց միջև, բայց կարող է նաև փոխանցվել մարդուց մարդ։ Հնդկաստանում շատ մարդիկ վարակվում են չղջիկներից։ Մարդկանց մոտ վիրուսը կարող է դրսևորվել՝ որպես ասիմպտոմատիկ վարակ կամ առաջացնել սուր շնչառական հիվանդություն։ Դրա ախտանիշներից են ջերմությունը, գլխացավը, մկանային ցավը, փսխումը և կոկորդի ցավը, իսկ ծանր դեպքերում կարող է առաջանալ ուղեղի բորբոքում, որը կարող է երկու օրվա ընթացքում հանգեցնել կոմայի։
Զեկույցում նշվում է, որ վիրուսը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից դասակարգվել է որպես առաջնահերթ հարուցիչ (հնարավոր է՝ համաճարակ առաջացնելու ունակ)։
Անցյալ ամռանը Չինաստանի Յուննանի էնդեմիկ հիվանդությունների վերահսկման ինստիտուտի գիտնականները չղջիկների մոտ հայտնաբերել են երկու նոր վիրուս, որոնք գենետիկորեն կապված են մարդկանց համար վտանգավոր Նիպա և Հենդրա վիրուսների հետ։ Այս հարուցիչները կարող են առաջացնել ուղեղի ծանր բորբոքում և շնչառական հիվանդություններ։

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24328.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
28928.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82121.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86519.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100117.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230216.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
224816.10.2026, 20:48