Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մեր երկրում հայրենասիրության համար բանտարկվում են, հայերին սպանելու համար ազատվում բանտերից»․ Էդգար Ղազարյան

«Մեր երկրում հայրենասիրության համար բանտարկվում են, հայերին սպանելու համար ազատվում բանտերից»․ Էդգար Ղազարյան
379
Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ., 02:06

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քաղբանտարկյալներ և քաղազատյալներ
Պարզվում է, որ մեր երկրում կան ոչ միայն քաղբանտարկյալներ, այլև քաղազատյալներ։ Առաջինները բանտարկվում են իրենց քաղաքական հայացքների և հայրենասիրության համար, երկրորդները՝ ազատվում են բանտերից՝ հայերին սպանելու համար։
Եթե հիմա Հայաստանի բանտերում են գտնվում Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու չորս եպիսկոպոսներ, հանրային և քաղաքական գործիչներ, ապա Հայաստանի բանտերից վերջերս ազատ են արձակվել սիրիացի մարդասպան ահաբեկիչ, 44-օրյա պատերազմում հայ զինծառայողներին և խաղաղ բնակիչներին սպանած, ցմահ ազատազրկման դատապարտված Ալաաբեր ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ Շխերին։
2023 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բանտերից ազատ արձակեց և ազատություն շնորհեց Ադրբեջանի քաղաքացիներ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակի սպանության համար ցմահ ազատազրկված Հուսեյն Ախունդովին ու 11 տարով ազատազրկված Ագշին Բաբիրովին։
2020 թվականի դեկտեմբերին Նիկոլ Փաշինյանը Հայաստանի բանտերից ազատ արձակեց և Ադրբեջանին հանձնեց Արցախում ձերբակալված և արցախցի պատանուն սպանած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին և Դիլհամ Ասկերովին»։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան