«Իրան-ԱՄՆ հակամարտության զարգացումներում այս պահին տեղի է ունենում «մկանների ցուցադրություն»». Վարդան Ոսկանյան
![]() 416 Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ., 18:54 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը. «Իրան-ԱՄՆ հնարավոր ռազմական հակամարտության զարգացումներում այս պահին միանշանակորեն տեղի է ունենում «մկանների» ցուցադրություն։ Թեև կա զինուժի զգալի կուտակում և համախմբում երկու կողմից էլ, բայց դրա անսովոր բարձրաձայն քարոզչական ուղեկցումը, թույլ է տալիս տեղ թողնելու այն հնարավոր սցենարի համար, համաձայն որի՝ դա կարող է լինել երկկողմ բանակցություններից առաջ ուժի ցուցադրությամբ սեփական դիրքերի ամրապնդում։ Այն, որ կողմերի միջև դիվանագիտական խողովակներով շփումներ այս պահին էլ կան, փաստում են տեղեկատվական պարբերական արտահոսքերը, սակայն միևնույն ժամանակ լարման աստիճանն այնքան բարձր է, որ պատերազմի վտանգն արդեն իսկ ձևավորված «վառոդի տակառի» վրա ընկած նույնիսկ պատահական կայծից պահպանվում է։ Պատկերավոր ասած՝ պարզ է մի բան, որ ոչինչ վստահաբար պարզ չէ, կարծում եմ՝ նույնիսկ ԱՄՆ նախագահ Թրամփի համար, քանի որ Իրանի հետ պատերազմը թեկուզ աշխարհի թիվ մեկ ռազմական գերտերության համար հղի է անկանխատեսելի բազմաթիվ ռիսկերով»:
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Եթե գործարք չկնքենք, Իրանի համար շատ վատ կլինի»․ Թրամփ
11810:08
«Սյունիքով Ադրբեջանի ու Նախիջևանի միջև միջանցքը զուտ թուրքական նախագիծ է»․ Էդուարդ Շարմազանով
8409:54
Թադևոս Ավետիսյանը՝ ընդդիմության միասնական թեկնածու․ «Հրապարակ»
6009:16
ՔՊ-ում կրքերը չեն հանդարտվում. «Հրապարակ»
9309:12
«Սահմանն անցնելու կարգը բոլոր մեր անցակետերում պետք է նույնը լինի». Արման Մելիքյան
16502:06
«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
185Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
283Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
343Երեկ, 16:52
