Թուրքիայի ատոմակայանից Ռուսաստանի շահույթը կկազմի 180 միլիարդ դոլար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ, պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը հայտարարել է, որ «Աքքույու» ատոմակայանի նախագծից Ռուսաստանի զուտ շահույթը կազմելու է միլիարդավոր դոլարներ։
Ընդդիմադիր պատգամավորի հրապարակած հաշվարկների համաձայն՝ նախագծի ընդհանուր ծախսը գնահատվում է շուրջ 27.3 մլրդ դոլար, մինչդեռ շահագործման ամբողջ ընթացքում Ռուսաստանի եկամուտը հասնելու է ավելի քան 207 մլրդ դոլարի, ինչի արդյունքում մաքուր շահույթը կազմելու է ավելի քան 180 մլրդ դոլար։
Նա նաև նշել է, որ այդ շահույթը ներկայիս փոխարժեքով համարժեք է մոտ 7,7 տրիլիոն թուրքական լիրայի, և քննադատել է կառավարությանը՝ նախագիծը տեղական ու ազգային ներկայացնելու համար՝ ընդգծելով, որ տնտեսական բեռը հիմնականում ընկնում է Թուրքիայի վրա։
«Էրմենիհաբեր»-ը նաև հիշեցնում է, որ Մերսին նահանգում «Աքքույու» ատոմակայանը Թուրքիայի «Միջուկային կարգավորման կազմակերպության» (NDK) թույլտվությամբ կառուցվում է «Росатом»-ի և թուրքական «Akkuyu Nükleer» ՓԲԸ-ի կողմից:

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
29303.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
29203.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
32903.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
35003.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29903.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
103102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38901.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
130901.09.2026, 18:06