Իսպանիայում առաջին անգամ դեմքի փոխպատվաստում է կատարվել դոնորի էվթանազիայից հետո

Metro-ն հաղորդում է, որ իսպանական Վալ դ'Հեբրոն կլինիկան աշխարհում առաջին անգամ էֆթանազիայի ենթարկված դոնորից դեմքի մասնակի փոխպատվաստում է իրականացրել։
Կին բուժառուն մասնակի փոխպատվաստման կարիք է ունեցել բակտերիալ վարակի պատճառով։ Հիվանդությունից հետո նա չի կարողացել ուտել, խոսել կամ տեսնել։ Նրան իր դեմքը նվիրաբերել է մեկ այլ կին, ով որոշել է կյանքից հեռանալ էֆթանազիայի միջոցով:
Վիրահատությանը մասնակցել է ավելի քան 100 բժիշկ։ Պրոցեդուրայից հետո կինը մոտ մեկ ամիս անցկացրել է հիվանդանոցում՝ վերականգնողական բուժում անցնելով: Արդյունքում վերականգնել է դեմքի ֆունկցիան, միմիկան և խոսքը։ Դեմքի փոխպատվաստման դոնորը պետք է լինի հիվանդի հետ նույն սեռից։ Նրանք պետք է նաև ունենան համապատասխան արյան խումբ և գլխի չափս։ Վիրահատության ընթացքում բժիշկներն օգտագործել են անոթային-նյարդային միկրովիրաբուժության բարդ տեխնիկա։
Աշխարհում նման վիրահատություններ կատարում են միայն սահմանափակ թվով բժշկական կենտրոններ։ Նշվում է, որ հենց Վալ դ'Հեբրոնում է 2010 թվականին աշխարհում առաջին անգամ դեմքի ամբողջական փոխպատվաստումը կատարվել։

ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
24328.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
28928.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
68623.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
82121.10.2026, 13:12
«Եվրոպայում գրանցված դեղերը դյուրին ընթացակարգով կարող են գրանցվել Հայաստանում»․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)
86519.10.2026, 13:00
«Բյուջեն «քերելու» նուրբ արվեստը»․ Անուշ Պողոսյան
100117.10.2026, 11:24
Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ողնուղեղի փոխպատվաստման վիրահատություն
230216.10.2026, 22:48
Սանկտ Պետերբուրգում 4 մարդ է հոսպիտալացվել կապիկի ծաղիկ վիրուսային հիվանդությամբ
224816.10.2026, 20:48