ՔՊ գրանցված թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացնում․ «Հրապարակ»
![]() 246 Հինգշաբթի, 05 փետրվարի, 2026 թ., 09:06 «Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ պատգամավորության թեկնածուի հայտ ներկայացրած 380 անձից՝ վարչության քասթինգից հետո գրանցվել է 280-ը, 100-ը կտրվել է: Օրերս եւս 10 թեկնածու է ինքնաբացարկ ներկայացրել, չի բացառվում, որ մինչեւ ընտրություն էլի լինեն: Մեր աղբյուրներն ասում են, որ այնքան անհեռանկար ընտրություն է լինելու, որ շատերը չեն ուզում «ընտրագրավը» կորցնել: Հիշեցնենք, որ գրանցումից հետո՝ ընտրությունից առաջ, թեկնածուները 500 հազարական դրամ են մուծվել կուսակցական գանձարան, անկուսակցականները՝ 1.5 միլիոն։ Բայց քանի որ գրանցված թեկնածուներին հնարավորություն չի տրվում ներքին քարոզարշավ անել՝ հանդիպել ընտրիչների հետ, համոզել, որ իրենց ձայն տան, կարող են այդ գումարը կորցնել եւ պատգամավոր էլ չդառնալ: Իսկ 1000 ընտրիչները, որոնք ՔՊ տարածքայինների անդամներն են, ընտրության օրը՝ ներկայացված ցուցակից ընտրելու են ծանոթ-մտերիմ սկզբունքով, ուստի շատերը հայտնվելու են ցուցակի հետնամասում։ Դժգոհ են հատկապես ՔՊ պատգամավորները: Ասում են՝ սրսկված շուրթերով ինչ-որ աղջիկների ընտրիչներն ավելի շատ ձայն կտան, քան մեզ՝ գործող պատգամավորներիս։ Թեկնածուները կարող են միայն ֆեյսբուքյան գրառումներով պատվիրակների քվեն խնդրել, իսկ ով փորձի ծածուկ հանդիպել ընտրիչներին, զգուշացրել են, որ կհեռացվեն ՔՊ-ից: Ի դեպ, արգելել են նաեւ մյուս թեկնածուների դեմ հակաքարոզչություն անելը՝ քվե չտալու խնդրանքով ընտրիչներին դիմելը»։ |

«Արբանյակները ոտքի են ելել»․ Արեգ Սավգուլյան
16117:42
«Կան իրավական ակտեր, որոնք արգելում են «փակել ղարաբաղյան շարժումը»»․ Էդգար Էլբակյան
14617:30
«ՌԴ-ի օգնությունից ՀՀ-ի հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե դրա կարիքն այլևս չլիներ»․ Զախարովա
28217:06
«Կոբախիձեն է խնդրե՞լ, որ ՀՀ վարչապետը բարձրացնի ԵՄ-Վրաստան հարաբերության հարցը»․ Հակոբ Բադալյան
13816:54
«Հունիսի 7-ին օլիգարխներին և նախկին իշխանությանը ժողովուրդը պետք է ուղարկի գրողի ծոցը»․ Տիգրան Ավինյան (տեսանյութ)
17516:52
«Առաջարկն արդեն երկրորդ օրն է անում Ալիևին ու պատասխան չի ստանում»․ Գագիկ Համբարյան
19916:36
«Մեր պատմության մասին խոսելը այս իշխանության օրոք համարվում է սադրանք և պատժվում»․ Անի Սամսոնյան
13016:12
«Հայաստանը շոշափելի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման գործընթացում»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
15516:06
