Մհեր Գրիգորյանը և ԵՄ հանձնակատարը քննարկել են ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնման հարցը
![]() 213 Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ., 15:54 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատար Մագնուս Բրուների գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության ընդլայնումը: Հանդիպման հիմնական թեման ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության շրջանակներում ձեռք բերված հաջողություններն էին և հաստատված գործողությունների ծրագրի կիրարկումը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքները ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ: Հանդիպումից հետո ՀՀ ներքին գործերի նախարարը և Ներքին գործերի և միգրացիայի հարցերով ԵՄ հանձնակատարը հանդես են եկել հայտարարություններով: |

«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
19501:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
18100:06
Իրանը և ԱՄՆ-ը այսօր բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն
245Երեկ, 23:21
«Հայաստանում ժողովրդավարությունը ոչնչացման ճանապարհին է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
239Երեկ, 23:00
Մակրոնը Փեզեշքիանին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Հորմուզի անվտանգության հարցում
264Երեկ, 22:18
Ավարտվել է Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունների առաջին փուլը
223Երեկ, 21:54
«Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ»․ Հակոբ Բադալյան
251Երեկ, 21:36
«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդ
323Երեկ, 21:18
