«Կոբախիձեն է խնդրե՞լ, որ ՀՀ վարչապետը բարձրացնի ԵՄ-Վրաստան հարաբերության հարցը»․ Հակոբ Բադալյան
![]() 259 Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ., 16:54 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. ««Պիտի անկեղծ ասեմ սակայն, որ ԵՄ–ին Հայաստանի ինտեգրվելու ճանապարհին այս պահին ամենամեծ խնդիրը Եվրոպական Միության և Վրաստանի միջև քաղաքական երկխոսության սառեցված վիճակն է։ Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական Միություն, և մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի և մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրոպական Միություն–Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա։ Դա կարևոր է Հայաստանի համար, նույնքան կարևոր, որքան Վրաստանի համար»,- Եվրախորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Սա հետաքրքիր հայտարարություն է, մի քանի առումով: Վրաստա՞նն է Նիկոլ Փաշինյանին խնդրել, որ Եվրախորհրդարանում բարձրացնի այդ հարցը: Եթե այո, ապա սա մի բան է, եթե ոչ՝ բոլորովին այլ բան: Հիշեցնեմ, որ Ստրասբուրգ մեկնելուց մի քանի օր առաջ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Վրաստան, այնտեղ հանդիպում ունեցավ Վրաստանի վարչապետի հետ, նվագեց նրա հետ ընթրիքի ժամանակ: Կոբախիձե՞ն է խնդրել, որ Հայաստանի վարչապետը Եվրոպայում բարձրացնի ԵՄ-Վրաստան հարաբերության հարցը: Եթե Վրաստանը դա չի խնդրել, Նիկոլ Փաշինյանի ի՞նչ գործն է Եվրախորհրդարանում այդ հարցը բարձրացնելը: Ընդ որում, երբ նա ասում է, թե Հայաստանը Վրաստանի՝ ԵՄ անդամության կարգավիճակ ստանալուց հետո է ընդունել ԵՄ անդամակցելու մասին հայտնի օրենքը, այդտեղ իր համար տեսնելով հեռանկար, մեղմ ասած՝ զբաղված է մի փոքր երեսպաշտությամբ: Հայաստանն այդ օրենք կոչվածն ընդունել է 2025 թվականի մարտին, այն ուժի մեջ է մտել ապրիլին: Վրաստանին ԵՄ անդամության կարգավիճակ տվել են 2023 թվականի վերջին: Սակայն, արդեն 2024 թվականի գարնանը ԵՄ-ն հայտարարել է, որ սառեցրել են Վրաստանի անդամակցության գործընթացը: Կրկնեմ, եղեք ուշադիր՝ 2024 թվականի գարնանը այդ գործընթացը սառեցրել են: Ավելին, հետագայում ԵՄ-Վրաստան հարաբերությունը միայն ու միայն վատացել է: Այսինքն, հետագա ընթացքում ոչ միայն չի եղել իրավիճակի բալեվաման որևէ շոշափելի նշույլ, այլ եղել է լարվածության աճ: Անգամ կասեցրել են ազատ վիզային ռեժիմը դիվանագիտական անձնագիր ունեցողների համար: Հետևաբար, երբ Հայաստանը 2025 թվականի մայիսին ընդունել է հայտնի «օրենքը», ԵՄ-Վրաստան հարաբերությունն արդեն նվազագույնը մեկ տարի եղել է կայուն լարվող ռեժիմում, իսկ Վրաստանի անդամակցության գործընթացը՝ կասեցված, սառեցված: Հետևաբար, երբ Փաշինյանը հայտարարում է Եվրախորհրդարանում, թե՝ «մենք Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ։ Սա Հայաստանի ԵՄ անդամագրման հեռանկարը դարձրեց շոշափելի…», դա կարող է հավաստի հնչել միայն նրահայաստանյան կամ սփյուռքյան երկրպագուների, բայց ոչ բազմաշերտ և բազմափորձ եվրոպացիների համար»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
18701:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
17800:06
Իրանը և ԱՄՆ-ը այսօր բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն
238Երեկ, 23:21
«Հայաստանում ժողովրդավարությունը ոչնչացման ճանապարհին է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
230Երեկ, 23:00
Մակրոնը Փեզեշքիանին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Հորմուզի անվտանգության հարցում
258Երեկ, 22:18
Ավարտվել է Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունների առաջին փուլը
214Երեկ, 21:54
«Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ»․ Հակոբ Բադալյան
250Երեկ, 21:36
«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդ
322Երեկ, 21:18
