«Հայաստանը շոշափելի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման գործընթացում»․ Արփինե Սարգսյան
![]() 254 Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ., 16:06 «Հայաստանը միակ երկիրն է, որի հետ ԵՄ-ն ներկայում վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն է վարում, ինչը կարևոր քաղաքական ազդակ է և արտացոլում է կողմերի համագործակցության խորությունը»,- այս մասին նշեց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների հետ համատեղ ասուլիսում։ «2024 թվականի սեպտեմբերին մեկնարկած վիզաների ազատականացման երկխոսությունը ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման կարևոր փուլերից է։ «Այս գործընթացը մեր երկրի համար միայն ճամփորդության հնարավորության մասին չէ։ Այն ընդգրկում է լայնածավալ բարեփոխումների օրակարգ, որը նպատակ ունի ամրապնդել մեր պետական ինստիտուտները, բարելավել միգրացիայի և սահմանների կառավարումը, ինչպես նաև զարգացնել միջազգային իրավապահ համագործակցությունը։ Հիշեցնեմ նաև, որ Հայաստանը երկխոսության մեկնարկից ի վեր համադրելի երկրների շարքում ռեկորդային արագ ժամանակահատվածում ստացել է գործողությունների ծրագիրը, ինչը չափազանց պարտավորեցնող գնահատական է։ Որպես հայկական կողմի գլխավոր բանակցող՝ կարևոր եմ համարում նշել, որ երկխոսության մեկնարկից ի վեր Հայաստանն արդեն իսկ արձանագրել է շոշափելի առաջընթաց, իհարկե, մեր գնահատականներով։ Հայաստանի կառավարությունը լիովին հանձնառու է իրականացնել Եվրոպական միության վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով սահմանված բոլոր չափանիշները»,- ընդգծեց Սարգսյանը՝ հավելելով, որ գործընթացն արդյունավետ համակարգելու նպատակով ստեղծվել են համապատասխան մեխանիզմներ։
|

«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
16501:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
16900:06
Իրանը և ԱՄՆ-ը այսօր բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն
226Երեկ, 23:21
«Հայաստանում ժողովրդավարությունը ոչնչացման ճանապարհին է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
221Երեկ, 23:00
Մակրոնը Փեզեշքիանին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Հորմուզի անվտանգության հարցում
249Երեկ, 22:18
Ավարտվել է Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունների առաջին փուլը
203Երեկ, 21:54
«Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ»․ Հակոբ Բադալյան
246Երեկ, 21:36
«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդ
317Երեկ, 21:18
