«Բուլկի վաճառողը շատ գոհ է, երբ պայմանական 1 դրամ հարկ է վճարում, որը գնում է բանակը զինելուն»․ Գևորգ Պապոյան

«ՓՄՁ-ն պետք է քիչ վճարի և քիչ է վճարում, նա վճարում է մեր ամբողջ հարկերի 2,5 տոկոսը։ Իսկ, ընդհանրապես, հարկ պետք է բոլորը վճարեն, պետությունը հարկերով են պահում»,- ասուլիսի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով փոքր և միջին ձեռնարկատիրությունների ներկայացրած դժգոհություններին․ «Հարկ վճարող մարդն ինքն իրեն պետության տեր է զգում։ Եթե մարդը տարեկան վճարում է, ասենք, 50 հազար դրամ հարկ, ինքն իրավունք ունի իշխանությունից պահանջելու 500 միլիոնի բան։ Պետք է վճարել հարկ՝ թեկուզ քիչ, դառնալ այս պետության տերը և պահանջել պետությունից դառնալ ավելի լավը, իսկ թե քանի տոկոս կլինի՝ դա միշտ էլ քննարկվում է և կարելի է լավարկել... Իսկ փիլիսոփայության տեսանկյունից սա քաղաքական և քաղաքակրթական հարց է, որովհետև չամիչով բուլկին իր մեջ պետք է 1 դրամ հարկի բաժին ունենա և դա վաճառող քաղաքացին ինքը շատ գոհ է, երբ պայմանական 1 կամ 2 դրամ հարկ է վճարում և դա գնում է օրինակ բանակը զինելուն, կենսաթոշակի ավելացմանը, կենսաթոշակառուի առողջապահության ապահովագրմանը։ Ես կարծում եմ այդ մարդը շատ ավելի գոհ ու երջանիկ է այդ իրավիճակից, ոչ թե այն դեպքում, երբ հարկ չի վճարում և իր ծնողը ստիպված է լինում 1 միլիոն դրամանոց վիրահատությունը կամ չանել, կամ վարկ վերցնել»,- մանրամասնել է նախարարը։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
187Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
548Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
24312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
23612.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
22112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
49711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
73711.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
25511.08.2026, 16:54