Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի՝ միջուկային ոլորտում համագործակցության վերաբերյալ երեկվա ելույթի բանավոր թարգմանությունը համացանցում տարընթերցումների տեղիք է տվել: Բանավոր թարգմանությունը հնչել է այսպես. «Սկզբնական մոտ 5 մլրդ գումարի մասին ենք խոսում ներդրումների, հետագայում՝ երկրորդ փուլում ևս 4 մլրդ. սա փոխշահավետ վիճակ է և՛ ՀՀ-ի համար, և՛ իմ երկրի համար»:
ՀՀ կառավարությունը հրապարակել է ելույթի տեքստը, որտեղ Վենսը մասնավորապես ասում է. «Մենք նաև շատ հպարտ ենք հայտարարել, որ մեր երկրներն ավարտել են քաղաքացիական միջուկային համագործակցության 1-2-3 համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Երբ այն ամբողջությամբ հաստատվի, դա կհարթի ճանապարհ ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ կնքելու քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր։ Դա նշանակում է մինչև 5 միլիարդ դոլար սկզբնական ամերիկյան արտահանում, գումարած լրացուցիչ 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն վառելիքի և սպասարկման պայմանագրերի միջոցով:
Սա դասական փոխշահավետ գործարք է թե՛ Հայաստանի, թե՛ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Սա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն իմ երկրի համար, և ես նաև կարծում եմ, որ դա նշանակում է ավելի ուժեղ էներգետիկ անվտանգություն Հայաստանի համար»:
Ավելի վաղ «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել էր, որ «մեր կառավարության թարգմանիչներն են հատուկ այդպես թարգմանել»:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
11710:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
30228.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
32028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
39727.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
37527.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
30627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
31127.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
24127.10.2026, 09:36