Հայկ Սարգսյանը կլքի՞ արդյոք ՔՊ-ն. «Հրապարակ»
![]() 185 Չորեքշաբթի, 11 փետրվարի, 2026 թ., 09:12
«Հրապարակ»-ը գրում է. «Հայաստանում քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած հայտարարության նախագիծը երեկ մերժվեց իշխող մեծամասնության կողմից: Այն 52 դեմ, 21 կողմ ձայն ստացավ։ Ուշագրավ է, սակայն, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ Շիշ բռնողը, սկզբում ձեռնպահ քվեարկեց, ապա քարտուղարությանը հայտնեց, որ դեմ է եղել։ ՔՊ-ում Սարգսյանի քվեարկությունը երեկ բուռն քննարկումների առիթ էր դարձել: Շատերի կարծիքով, Սարգսյանը ՔՊ-ին փորձում է շանտաժ անել, թե կդառնա ընդդիմադիր, կանցնի ընդդիմադիր որևէ ճամբար ու ընտրությունների ժամանակ իր կապերը կօգտագործի իշխանության դեմ։ Հիշեցնենք, որ ՔՊ վարչությունը մերժել է Սարգսյանին և չի գրանցել պատգամավորության թեկնածու, իսկ օրեր անց Փաշինյանն ուղիղ տեքստով ակնարկեց, որ մերժման հիմքում ընկած են եղել կոռուպցիոն պատմություններ, որ դրանց հրապարակումը չի բխում պարոն Սարգսյանի շահերից, ինչը պատգամավորը մի քանի օր անց հերքեց»: |

«Իշխանությանը հաղթելու համար նախ պետք է գերակայություն ապահովել քաղաքական օրակարգում». Տիգրան Աբրահամյան
19400:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նա ելույթով հանդես կգա Եվրոպական խորհրդարանում
280Երեկ, 22:48
«ՀՀ-ի ապագան «միութենական կազմի» մեջ պատկերացնողները կա՛մ Նիկոլ Փաշինյանի գործակալներն են, կա՛մ անհայրենիքներ». Արման Թաթոյան
317Երեկ, 22:42
«Որքան համառ լինի Իրանի դիմադրությունը, այնքան կաճի նրան միջուկային զենքով հարվածելու հավանականությունը». Արման Մելիքյան
280Երեկ, 21:48
Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկմանը
285Երեկ, 21:00
«Աջակցում ենք Թուրքիայի ջանքերին՝ ապահովելու իր բնակչության և տարածքի անվտանգությունը»․ Ադրբեջանի ՊՆ
341Երեկ, 17:54
«Ո՞վ ումից վերցրեց ավտոբուսի գաղափարը»․ Ոսկան Սարգսյան
206Երեկ, 17:12
«Սա Թեհրանի երկինքն է՝ օրը ցերեկով»․ Արամ Գևորգյան
233Երեկ, 16:06
