«Կա՞ արդյոք մեկ քննիչ կամ դատախազ, որ դուրս գա համակարգից և ասի, որ խելագարի քնահաճույքները չի կատարում»․ Արամ Աբրահամյան
![]() 286 Շաբաթ, 14 փետրվարի, 2026 թ., 23:06 «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Տխմարությանը չափ ու սահման չկա»։ «Ճիշտն ասած, ես կարծում էի, պատրանք ունեի, որ ապօրինություններին ու անհեթեթություններին ինչ-որ չափ ու սահման կա։ Եկեղեցու հետ կապված նախավերջին մարազմն այն էր, որ որոշ քահանաներ այնպես են քարոզում, ինչպես ծայրահեղ իսլամիստները։ Եվ թվում էր, թե դրանից անհեթեթ բան հնարավոր չէ ասել, բայց դրան հետևեց ավելի մեծ տխմարություն, այն է, որ կաթողիկոսը պատրասվում է Մայր Աթոռը տեղափոխել Էջմիածնից՝ հետը վերցնելով Էջմիածնի գանձերը․ կատարյալ տխմարություն։ Բայց խնդիրն այն չէ, որ ինչ-որ մի մոլագար ինչ-որ տխմարություններ է դոււրս տալիս։ Խնդիրն այն է, որ այդ տխմարություններով առաջնորդվում է ամբողջ պետական համակարգը և մասնավորապես դատարանները, դատախազները և քննիչները։ Շատ հետաքրքիր է՝ կա՞ արդյոք մեկ դատախազ կամ մեկ քննիչ, որ այսքանից հետո դուրս գա համակարգից և ասի, որ ինքը խելագարի քնահաճույքները չի կատարում։ Ես խիստ կասկածում եմ, որ այդպիսի դատախազ կամ քննիչ կհատնվի», - տեսանյութում նշում է Աբրահամյանը։ Աղբյուրը` Արամ Աբրահամյան |

«Կուզես դռնեդուռ ընկի, ոսկե սարեր խոստացի, միևնույն է՝ ժողովուրդը քեզ էլ չի հավատում»․ Մանուկյան
8600:06
Հանրահավաք Լոնդոնում՝ ընդդեմ ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանին ուղղված հարվածների (տեսանյութ)
103Երեկ, 23:58
«Մենք փողոցային պայքարներով մաշեցրել ենք այս իշխանությանը»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
118Երեկ, 23:42
Իսրայելը չի պլանավորում զորքեր ուղարկել Իրան՝ ցամաքային գործողության համար. Հերցոգ
141Երեկ, 23:21
«Ահա, թե ինչ է տեղի ունենում «ուրախ ավտոբուսում»»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
139Երեկ, 23:00
«ԱՄՆ-ը և Իսրայելը չունեն տեղեկատվություն իրանական ստորգետնյա հրթիռային քաղաքների մասին»․ Վարդան Ոսկանյան
166Երեկ, 22:42
«Քաղաքական թիթիզությունն ինձ համար շատ ծանր պատկեր էր»․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
168Երեկ, 22:24
«ԱՄՆ-ն արդեն ոչնչացրել է Իրանի 42 ռազմանավ». Թրամփ
164Երեկ, 22:03
