«Եթե սեփականատերերի հետ համաձայնություն չլինի, ՀԷՑ-ը կարող է հանրային գերակա շահ ճանաչվել»․ Մեսրոպ Մեսրոպյան

«Այս փուլում, երբ մենք դադարեցրել ենք ՀԷՑ-ի բաշխման լիցենզիան, հաջորդ փուլով՝ երեքամսյա ժամկետում պետությունը պետք է նախկին սեփականատերերին բաշխման լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գույքի սեփականության իրավունքի օտարման գործընթաց սկսի և դրա շրջանակներում պետք է գին առաջարկի նախկին սեփականատերերին և եթե կգան համաձայնության՝ շատ բարի, տեղի կունենա սեփականության իրավունքի փոխանցումը՝ վճարելով համապատասխան գումարը։ Եթե չի լինի համաձայնություն, դրանից հետո հանրային գերակա շահ ճանաչելու ճանապարհով կշարունակվի ՀԷՑ-ի բաժնեմասերի և գույքի օտարման իրավունքի փոխանցման հարցը»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյոք պետությունը պատրաստվում է գերակա շահի հիմքով վերցնել ՀԷՑ-ի սեփականության իրավունքը։ «Այս պահին դեռ չենք կարող ասել՝ ինչպիսին կլինեն ելքերը, որովհետև այդ առաջարկությունը որպես այդպիսին դեռ չի եղել, դեռ ժամանակ կա»,- հավելեց Մեսրոպյանը։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
28903.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
28803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
32503.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
34603.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29703.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
102102.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38701.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
129901.09.2026, 18:06