Եգիպտոսում հայտնաբերվել է ժայռ՝ հնագույն պատկերներով և արձանագրություններով

Հնագետները Սինայի թերակղզու հարավում հայտնաբերել են ժայռափոր ծածկ՝ փորագրված և նկարված պատկերներով: Այս մասին հայտնում է Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը: Գերատեսչությունն օբյեկտն անվանել է բնական թանգարան բաց երկնքի տակ:
Համալիրը գտնվում է Ումմ-Իրակ սարահարթի արևելյան լանջին: Ժայռային ծածկի երկարությունը գերազանցում է 100 մետրը: Մակերևույթին պահպանվել են կենդանիների պատկերներ, որսի տեսարաններ, զենքով մարդկանց կերպարներ, ինչպես նաև խորհրդանիշներ և տեքստեր: Արձանագրությունների մի մասը կատարված է արաբերեն և նաբաթեերեն լեզուներով:
Մասնագետներն ամենավաղ նկարները թվագրում են 10-ից մինչև 5,5 հազար տարի առաջ ընկած ժամանակահատվածով: Բացի նախապատմական սյուժեներից, հետազոտողները հայտնաբերել են նաև ավելի ուշ դարաշրջանների տարրեր: Ըստ նրանց՝ համալիրն արտացոլում է այն մշակույթների հաջորդականությունը, որոնք տարբեր պատմական ժամանակաշրջաններում անցել են Սինայի միջով:
Հնագետները կարծում են, որ սարահարթը հազարամյակների ընթացքում օգտագործվել է՝ որպես դիտակետ, հանդիպումների վայր և ժամանակավոր կայանատեղի: Նոր տվյալները կօգնեն հստակեցնել տարածաշրջանի ժողովուրդների տեղաշարժի երթուղիներն ու կյանքի առանձնահատկությունները:
The Egyptian archaeological mission of the Supreme Council of Antiquities has uncovered one of the most significant newly discovered sites of exceptional historical and artistic value the Umm ‘Iraq Plateau a site that was previously unknown in South Sinai pic.twitter.com/qTSq0SSKlk
— Ministry of Tourism and Antiquities (@TourismandAntiq) February 12, 2026

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
19515:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
9513:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9013:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
9913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10511:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
24310:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9909:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10507:36