Նեպալցի լեռնագնացը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում Էվերեստը 15 օրում 4 անգամ բարձրանալու համար

Նեպալցի լեռնագնացը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ 15 օրում Էվերեստը 4 անգամ բարձրանալու համար։ Վերելքները կատարվել են 2025 թվականի մայիսին, գրում է The Himalayan Times-ի։
Երեսունամյա Տաշի Գյալցենն իր առաջին բարձրությունը կատարել է մայիսի 9-ին՝ խմբի կազմում։ 14-ին նա միայնակ բարձրացել է գագաթը, իսկ 19-ին՝ հաճախորդի ուղեկցությամբ։ Չորրորդ փորձի ժամանակ՝ 23-ին, լեռնագնացը կրկին միայնակ է նվաճել գագաթը։
Գյալցենը շերպա ժողովրդի անդամ է, որը բնակվում է Նեպալի արևելքում։ Նա ռեկորդը անվանել է հպարտության պահ ոչ միայն իր, այլև ամբողջ համայնքի համար։
Էվերեստը մոլորակի ամենաբարձր լեռան գագաթն է, որի ամենաբարձր կետը հասնում է 8,848.86 մետրի։ Այն գտնվում է Նեպալի և Չինաստանի սահմանին։ Ավելի քան 12,000 լեռնագնացներ են հասել գագաթ։ Ամեն տարի հարյուրավոր մարդիկ մահանում են բարձրանալու ընթացքում։
Անցյալ տարի Նեպալը որոշեց Էվերեստ բարձրանալու թույլտվություն տրամադրել միայն այն լեռնագնացներին, ովքեր նվաճել էին երկրի 7000 մետրանոց գագաթներից առնվազն մեկը։ Իշխանությունները ձգտում են բարելավել զբոսաշրջիկների անվտանգությունը։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
86Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
98Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
96Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
164Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
109Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
114Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
97Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
129Երեկ, 18:36