Հայաստանում ԵՄ առաքելությունը նոր ղեկավար ունի

Եվրոպական միության խորհուրդը Սատու Կոյվուին նշանակել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար։ Նա իր պարտականությունները կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ին՝ փոխարինելով Մարկուս Ռիտերին։
Սատու Կոյվուն ֆինն ավագ ոստիկան է՝ ավելի քան 35 տարվա ազգային և միջազգային փորձով։ Նշանակվելուց առաջ նա աշխատում էր Ֆինլանդիայի Ազգային ոստիկանության վարչությունում՝ որպես մարդկային ռեսուրսների ղեկավար:
Նրան Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավար նշանակելու որոշումը կայացվել է ԵՄ-ի Քաղաքական և անվտանգության կոմիտեի կողմից՝ 2026 թվականի փետրվարի 17-ին։
Հիշեցնենք՝ առաքելության խնդիրն է դիտարկել և զեկուցել տեղում իրավիճակի մասին՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծի հայկական կողմում։ Առաքելության մանդատը գործում է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։
Այն բաղկացած է ավելի քան 200 միջազգային և տեղական աշխատակիցներից։ Առաքելության դիտորդներն ու քաղաքացիական փորձագետները ներկայացնում են ԵՄ անդամ 25 պետություն և մեկ երրորդ ներդրող պետություն՝ Կանադան։

Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
19515:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
9513:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
9013:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
9913:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10511:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
24310:07
Օրենքով գող Մարսոյի որդուն են բռնել. «Հրապարակ»
9909:24
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
10507:36