«Ադրբեջանի պահանջները հայ ժողովրդի նկատմամբ միայն տարածքային չեն»․ Իշխան Սաղաթելյան
![]() 204 Երեքշաբթի, 17 փետրվարի, 2026 թ., 23:36 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշում է․ «Գեղարքունիքի մարզում եմ, իմ դիմաց է գտնվում Վարդենիսի լեռների այն հատվածը, որոնց մասին 2021թ․ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ի՞նչ կարիք կա ձյունոտ սարերի համար պայքարել, և հանձնեց Ադրբեջանին։ Այս դիմացի բարձրադիր լեռն այժմ ադրբեջանցիների հսկողության տակ է։ Եթե մինչև Արցախի հանձնելը, ադրբեջանական զորքերը մեր սահմանից 50 կմ հեռու էին, հիմա Վարդենիսի բարձրադիր լեռներում են։ Դիմացս Սևանա լիճն է, որի նկատմամբ նույնպես Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, ու այս վիճակին հասել ենք այսօրվա գործող իշխանության գործունեության և քայլերի հետևանքով, և առհասարակ ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանի պահանջները հայ ժողովրդի նկատմամբ միայն տարածքային չեն, նրանց խնդիրն առհասարակ մեր հայկական ինքնության հետ է, իսկ հայկական ինքնության դեմ պայքարող հիմնական գործիքը այսօրվա Նիկոլի ռեժիմն է, որի վերարտադրությունը պետք է կանխել»։ Աղբյուրը` Իշխան Սաղաթելյան |

«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան
16302:12
«Հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը՝ ռազմավարական անհրաժեշտություն». Մհեր Մելքոնյան
18501:06
«Ատելություն գեներացնելը ունի երկու սայր». Արա Պողոսյան
176Երեկ, 20:54
«ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ օբյեկտներին, եթե այն սխալ որոշումներ կայացնի»․ Հեգսեթ (տեսանյութ)
335Երեկ, 18:07
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները
342Երեկ, 17:41
«Փաշինյանն առաջարկում է զանգվածային արտագաղթ իրականացնել․ գնալ և չգալ»․ Կարեն Հեքիմյան
138Երեկ, 17:30
«Նա այդպես կառավարում է իր էլեկտորատը»․ Հակոբ Բադալյան
246Երեկ, 17:24
«Չեղած խաղաղությունն է իր իշխանության միակ «նվաճումը»»․ Ոսկան Սարգսյան
144Երեկ, 17:12
