«Պատգամավոր չլինեմ, կգնամ մեր բախչում պոմիդոր կաճացնեմ». Գագիկ Մելքոնյան. «Հրապարակ»
![]() 183 Չորեքշաբթի, 18 փետրվարի, 2026 թ., 09:24 «Հրապարակ»-ի հարցազրույցը՝ ՔՊ-ական պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանի հետ: - Տխո՞ւր եք, նեղվա՞ծ եք, որ ներկուսակցական ընտրությունների արդյունքում Ձեզ ընդամենը 100 ձայն են տվել։ - Ինչո՞ւ պիտի տխուր լինեմ, նեղվեմ։ - Տխրելու բան չի՞, գեներալ մարդ, վերջին պահին ընդունեցիք ՔՊ կրոնը՝ մտաք ՔՊ կուսակցություն, բայց էլի չգնահատեցին։ - Չէ, չէ, նեղվելու չի։ - Իսկ ինչո՞ւ այդքան քիչ մարդ Ձեր օգտին քվեարկեց։ - Բայց քիչ չի, ես 80 էի սպասում, 100 եմ ստացել։ - Ո՞նց էիք հաշվել։ - Էտենց։ - Պատվիրակների հետ խոսել էիք ու հասկացե՞լ։ - Ոչ։ - Ձեր մտքո՞ւմ էիք հաշվել։ - Հա, իմ մտքում էի հաշվել, որ կարամ 80 ձայն հավաքեմ։ - Ուղղակի ենթադրվում էր, որ ընտրություններից հինգ րոպե առաջ ՔՊ-ին անդամակցելուց հետո Ձեզ ավելի բարձր գնահատանքի պիտի արժանացնեին։ - Չէ, ընդհակառակը, ես բան չեմ արել, որ․․․ Ով ճանաչել՝ ճանաչել է, ով չի ճանաչել՝ չի ճանաչել։ - Նկատի ունեք, որ անձնագրում Գուրգեն եք գրվում, ու անո՞ւնն է խանգարել, որ քիչ մարդ Ձեզ քվեարկի։ - Երևակայի՝ հա։ - Փաստորեն, չեք լինի ցուցակի անցողիկ հատվածում։ - Դե, կսպասենք, կերևա՝ կլինի՞, թե՞ չի լինի։ - Կարծում եք՝ Ձեր անցած ճանապարհը հաշվի առնելով Ձեզ պիտի բերե՞ն անցողիկ տեղ։ - Չէ, չէի ասի այդպես, բայց մի բան կասեմ, որ այս ընտրությունը շատ արդար էր։ Տարբեր բաներ են, եթե մարդը քեզ չի ճանաչում, չի քվեարկում քո օգտին, դա չի նշանակում, որ մոտեցումն անարդար էր, պիտի նեղանաս։ - Վա՞տ էլ չեք զգում, որ թիմի ամենաանընդունելի գաղափարները տարածողներից էիք, հարվածներ վերցրիք Ձեզ վրա, քննադատվեցիք, ու վերջում ինչ ստացվեց։ - Ոչինչ, ես ինչ արել եմ, հանուն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի եմ արել, 88 թվականից մտել եմ պայքարի մեջ, ու իմ նպատակն էդ էր՝ ունենանք պետություն, անկախ պետություն։ Փառք Աստծո, հիմա անկախ պետություն ունենք։ - Մենք վաղուց ենք անկախ, ձեր ժամանակ ընդամենը Արցախ ենք կորցրել, այդ անկախ պետության տարածքում ադրբեջանցիներ են հայտնվել։ - Մեր տարածքում կլինեն այն ժամանակ, եթե սահմանազատման ժամանակ հետ չգնան։ - Արդեն բետոնից դիրքեր են կահավորել։ - Ոչինչ, բետոնային կսարքեն, ինչ կսարքեն, հետո կգնան իրանց տարածքներ, դա չի նշանակում, որ բետոնային բաներ արեցին, պիտի մնան էդտեղ։ - Որ պատգամավոր չլինեք, ինչո՞վ կզբաղվեք։ - Լիքը գործ կա, կգնամ մեր տուն, մեր բախչեն կմշակեմ, պամիդոր կաճացնեմ: |

«Ինչո՞ւ է Քոչարյանն այս հարցում ևս խաբում իր ենթականերին ու մյուսներին». Սամվել Ֆարմանյան
11102:12
«Հայ-ռուսական հարաբերությունների պահպանումը՝ ռազմավարական անհրաժեշտություն». Մհեր Մելքոնյան
12901:06
«Ատելություն գեներացնելը ունի երկու սայր». Արա Պողոսյան
151Երեկ, 20:54
«ԱՄՆ-ն կհարվածի Իրանի էներգետիկ օբյեկտներին, եթե այն սխալ որոշումներ կայացնի»․ Հեգսեթ (տեսանյութ)
278Երեկ, 18:07
ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է մինչև օգոստոսի 31-ը տրամադրել գերիների դատավճիռները
313Երեկ, 17:41
«Փաշինյանն առաջարկում է զանգվածային արտագաղթ իրականացնել․ գնալ և չգալ»․ Կարեն Հեքիմյան
121Երեկ, 17:30
«Նա այդպես կառավարում է իր էլեկտորատը»․ Հակոբ Բադալյան
234Երեկ, 17:24
«Չեղած խաղաղությունն է իր իշխանության միակ «նվաճումը»»․ Ոսկան Սարգսյան
135Երեկ, 17:12
