ԱՄՆ-ն ու ՌԴ-ն քննարկել են միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարը

The Economist-ը գրում է, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ քննարկել է միջուկային էներգիայով աշխատող տվյալների կենտրոն ստեղծելու գաղափարը։
Զրույցների ընթացքում քննարկվել է նաև Բերինգի նեղուցի տակ թունելի կառուցման հարցը, հաղորդում է ամսագիրը։ Այս նեղուցը բաժանում է Ասիան (ամենաարևելյան մայրցամաքային կետը Չուկոտկայի Դեժնև հրվանդանն է) և Հյուսիսային Ամերիկան (ամենաարևմտյան մայրցամաքային կետը Ուելսի արքայազնի հրվանդանն է Ալյասկայում)։
Երկու կողմերն էլ, ենթադրաբար, կշահեին հնարավոր գործարքներից։
The Economist-ի տվյալներով՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքին մոտ կանգնած անձինք բանակցություններ են վարում ռուսական էներգետիկ նախագծերում բաժնեմասեր ձեռք բերելու համար։ Հրատարակությունը չի նշում, թե կոնկրետ ով է ներգրավված։ Ավելին, քննարկվում են Արկտիկայում հազվագյուտ մետաղների, նավթի և գազի հետ կապված հնարավոր գործարքներ։
ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը առաջարկել է 2025 թվականի հոկտեմբերին Ալյասկա տանող թունել կառուցել, որը կկրի Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի անունները։ Նա բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ տնտեսական ուղղությամբ։
Դմիտրիևի խոսքով՝ երկու երկրները միացնող թունելը կարող է կառուցվել ութ տարուց էլ պակաս ժամանակում և կարժենա 8 միլիարդ դոլարից պակաս։
ԱՄՆ-ի նախագահի նախկին խորհրդական Ջորջ Պապադոպուլոսը գաղափարը տեխնիկապես իրագործելի է անվանել։
«Ներդրումը այդքան էլ մեծ չէ։ Ես սա համարում եմ շատ հետաքրքիր առաջարկ, և կարծում եմ, որ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն դրա իրականացումից ավելի շատ բան կշահեն, քան կկորցնեն»,- ասել է նա։
Նա կարծում է, որ նախագիծը կարող է խթանել երկրների միջև տնտեսական և մարդասիրական կապերի զարգացումը, ներառյալ առևտուրը, ներդրումները և էներգետիկան, և, հնարավոր է, անվտանգության ոլորտում համագործակցությունը։
Կրեմլը հաստատել է, որ Մոսկվան համագործակցություն է առաջարկում ամերիկյան ընկերություններին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև Ալյասկայում օգոստոսյան գագաթնաժողովից առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում էր, որ Ուկրաինայում խաղաղության հաստատումից և Վաշինգթոնի ու Մոսկվայի միջև հարաբերությունների կարգավորումից հետո երկու երկրների միջև համագործակցությունը կստանա հսկայական ներուժ։
«Սա ներառում է խոշոր տնտեսական գործարքներ և աշխարհաքաղաքական կայունություն»,- շարունակվել է հայտարարության մեջ։

«Էկոպարեկների ներկայությունը կարող է նոր խնդիր բերել մեր անտառներին». Թաթուլ Հակոբյան
9101:06
Թուրքիային չի հաջողվում վաճառել ռուսական S-400-ները, որպեսզի կարողանա գնել ամերիկյան F-35-ները. Semafor
19700:53
«Ասացի՝ քեզ կկալանավորեմ, եթե դուրս գաս դավաճան. չգիտեի, որ դավաճան է». Արշակ Կարապետյան (տեսանյութ)
12200:06
«Իրականում ոչ մի դելիմիտացիա չկա». Արշակ Կարապետյան (տեսանյութ)
9900:00
«Հույս ունի, որ մի օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկայի տարածք է». Արշակ Կարապետյան (տեսանյութ)
76Երեկ, 23:54
«Իսկ ի՞նչ արդյունք ունենք Ղազարյան Թագուհուց տարեկան շուրջ 24 միլիոն դրամի դիմաց». Կարեն Հեքիմյան
82Երեկ, 22:48
Արշակունյաց 127/32 հասցեի 6-հարկանի շենքը 4 օր է՝ հոսանքազրկված է
79Երեկ, 22:36
Քաբուլում գտնվող դպրոցում ահաբեկչություն է իրականացվել
236Երեկ, 22:09