Նյու Մեքսիկոյի իշխանություններն սկսել են կանանց մարմինների որոնումները Էփշթեյնի ագարակում

Նյու Մեքսիկոյի իշխանությունները երկու կանանց սպանությունների վերաբերյալ հետաքննություն են սկսել Ջեֆրի Էփշթեյնի Զորրո ագարակում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Արդարադատության նահանգային դեպարտամենտի մամուլի ծառայությանը։
Գործը թափ է ստացել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը հրապարակել է միլիարդատիրոջ գործի վերաբերյալ փաստաթղթերի մի ամբողջ հավաքածու։ Էլեկտրոնային նամակներում նշվում էր, որ երկու օտարերկրյա կանանց մարմինները թաղված են Զորրո ագարակի տարածքում։ Արդարադատության նահանգային դեպարտամենտը դիմել է դաշնային գործակալություններին հետաքննության հարցում օգնություն ցուցաբերելու համար։ Հանձնաժողովը նախատեսում է նախնական եզրակացությունները ներկայացնել հուլիսին, իսկ ամբողջական զեկույցը՝ տարեվերջին։ Նախկինում Նյու Մեքսիկոյի Ներկայացուցիչների պալատը ստեղծել է հատուկ հանձնաժողով՝ ագարակի հետ կապված հնարավոր հանցագործությունները քննելու համար, որը Էփշթեյնը սեփականությունն էր 1993 թվականից մինչև իր մահը՝ 2019 թվականը։
ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության փաստաթղթերում ագարակը բազմիցս նշվել է՝ որպես զոհերի նկատմամբ բռնության վայր։ Այս գույքի վերաբերյալ քրեական գործը նահանգում արդեն հարուցվել էր, բայց Էփշթեյնի մահից հետո փակվել էր։ Ավելին, հետաքննությունն ավելի շատ կենտրոնացել էր երկու այլ վայրերի վրա՝ ֆինանսիստի Նյու Յորքի առանձնատան և Կարիբյան ծովի Փոքր Սուրբ Ջեյմս կղզու։

Իշխանականները հարսանիքներից աչք չեն բացել. «Հրապարակ»
1308:48
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
3108:18
«Երևանում տներ վարձով տվողները ապուշ քարոզչության ներքո սպասում են հոկտեմբեր ամսին ռուս դասալիքների մեծ ալիքին». Նարեկ Մալյան
9902:06
«Եվրաչինովնիկներին Հայաստանը հետաքրքրում է բացառապես որպես հակառուսական գործիք». Դերենիկ Մալխասյան
108Երեկ, 23:36
«ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների անունն ինչո՞ւ է ռուսերենով գրված». Տիգրան Դավուդյան (տեսանյութ)
117Երեկ, 22:48
«Ինչքան անանուն, անանցյալ, անպատմություն էակ կա, Նորատ Տեր-Գրիգորյանցին անպատվում է». Արա Պողոսյան
117Երեկ, 22:36
«Նարեկ Նալբանդյանին իրավապահները բերման են ենթարկել ավելի վաղ». Լիլիթ Ոսկանյան
102Երեկ, 21:48
«Շարունակական դիմումներից հետո, ի վերջո, հետիոտնային անցումը կահավորվեց համապատասխան լուսացույցով». Գառնիկ Դանիելյան
89Երեկ, 21:30