«Կեղծիքն իրականացրած ու տարածած անձինք պետք է հայտնաբերվեն»․ Արսեն Բաբայան
![]() 182 Ուրբաթ, 20 փետրվարի, 2026 թ., 13:12 «Մենք քրեական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ քրեադատավարական գործում որպես ապացույց ներկայացնենք»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի վերաբերյալ՝ միջազգային փորձաքննության արդյունքներին։ «Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ տեսագրությունում պատկերված գործողություններն իր հետ առնչություն չունեն, հետևաբար ինքը չէր կարող տուժել՝ իր ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Բայց փոխարենը մեկ այլ բանից է տուժել, որ ինչ որ մեկը, կամ ինչ որ մարդիկ կեղծ տեսագրություններ ստեղծելու ճանապարհով փորձել են արատավորել այդ մարդու անունը, ատելություն սերմանել նրա և ընդհանրապես եկեղեցու նկատմամբ, և գործի քննությունը, մեր համոզմամբ, պետք է տարվի այդ ուղղությամբ և հայտնաբերվեն այն անձինք, որոնք իրականացրել են այդ կեղծիքը և տարածել այն»,- ասաց փաստաբանը։ «Նշեմ նաև, որ ՔԿ-ի փորձագետը ևս չի հաստատում, որ տեսագրության մեջ պատկերված անձն ու Արշակ Սրբազանը նույն անձինք են, ասում է՝ հավանաբար նույն անձինք են, սակայն ՔԿ-ն, չգիտես ինչու, միշտ այդ «հավանաբար» բառը մոռանում է»,- հավելեց նա։ |

«Վաշինգթոնը չի հասել իր ոչ մի նպատակին Իրանի հետ առճակատման հարցում». Արաղչի
6418:33
«Համ գործն ա ինյան, համ հողն ա ինյան, համ տոնն ա ինյան. այս արտահայտության համար են ուզում կալանավորել». Նարեկ Կարապետյան
6418:24
«Քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես». Ռուբեն Մխիթարյան
9718:04
«Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան». Հայր Ռուբեն
9917:48
«Սա արդեն նույնիսկ ծիծաղելի էլ չէ»․ Հակոբ Բադալյան
12517:36
«Սա հարված է հայկական ինքնությանն ու հոգևոր ներկայությանը տարածաշրջանում»․ Հովիկ Ավանեսով
11017:24
«280 միլիոն դրամ համայնքային բյուջեից մսխվել է նման աշխատանք կատարելու համար»․ Սարգիս Տեր-Եսայան
12617:12
«Շրի Լանկայի օդանավակայանում 22 բուդդայական վանականների են ձերբակալել՝ 110 կգ թմրանյութով»․ #DailyMirror
18217:03
