Շաբաթ, 21 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

ՔՊ-ում խուճապահար են․ ինչպես են փակելու վարկերը․ «Հրապարակ»

ՔՊ-ում խուճապահար են․ ինչպես են փակելու վարկերը․ «Հրապարակ»
83
Այսօր, 09:00

«Հրապարակ»-ը գրեւմ է․ «ՔՊ նախընտրական ընտրություններից հետո որոշ պատգամավորների մոտ խուճապային տրամադրություններ են առաջացել, խոսքը նրանց մասին է, ովքեր դուրս են մնացել ցուցակի անցողիկ տեղերից և տեղ չեն ունենա հաջորդ խորհրդարանում։ Բանն այն է, որ այս պատգամավորների մեծ մասը հիպոթեքային վարկով տներ են գնել՝ կարծելով, թե ամբողջ կյանքում պատգամավոր են աշխատելու և հարկատուներիս հաշվին միլիոնավոր պարգեւավճարներ ստանալով՝ շքեղ կյանքով են ապրելու։ Հիմա մտավախություն ունեն, որ ոչ միայն պատգամավորի, այլև մի որևէ պետական աշխատանք էլ իրենց չի տա Նիկոլ Փաշինյանը, և իրենք կհայտնվեն այնտեղ, որտեղ էին մինչև 2018 թվականը․ ամեն դրամ հաշվելով՝ կսկսեն մի կերպ գոյատեւել: Ուստի շատերի մոտ սգո տրամադրություններ են՝ ինչպես են փակելու վարկերը, ինչպես են «տուն պահելու»։