Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան․ «Հրապարակ»
![]() 70 Այսօր, 09:18 «Հրապարակ»-ը գրում է․ «Պետական ապարատում պարգևավճարներ ստացած ղեկավար անձնակազմը, պարզվում է, պարտադիր պետք է ինքնակրթությամբ զբաղվի, հակառակ դեպքում կզրկվի պարգևավճարի 10 տոկոսից: Առավելագույնը 250 հազար դրամ պարգևավճար ստացող բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ծախսեն տարբեր վճարովի դասընթացների հաճախելու վրա, ապա այդ մասին փաստաթղթեր ներկայացնեն, ոչ չզրկվեն այդ 250 հազար դրամից։ Կառավարության համապատասխան որոշման մեջ բառացի գրված է․ «Խրախուսանքի արժանացած անձին տրված պարգևավճարի 10 տոկոսը, իսկ վերջինիս մեծությունը 250 հազար դրամը գերազանցելու դեպքում՝ 250 հազար դրամը, նախատեսված է վճարման կիսամյակին հաջորդող կիսամյակի ընթացքում կրթության կամ գիտական գործունեության հետ կապված, այդ թվում՝ միջազգային հեղինակավոր գիտական պարբերականներում հրապարակումների նպատակով ծախսերի համար»։ Բացի այդ՝ կրթական ծախսերի վերաբերյալ գրավոր ապացույցներ չներկայացնելու պարագայում «այդ մասը ենթակա է նվազեցման հաջորդող ժամանակահատվածի խրախուսման ֆոնդից»»։ |

Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել 2026-ի աշնանը
1310:23
«ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին լիկվիդացնելու հարցը»․ #Axios
3310:22
Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան․ «Հրապարակ»
6209:18
ՔՊ-ում խուճապահար են․ ինչպես են փակելու վարկերը․ «Հրապարակ»
8409:00
«ՔՊ-ն իր ազգադավ գործունեությամբ ծանր բեռ է դարձել ազգի ուսերին»․ Արմեն Խաչատրյան
15003:06
«Թուրքի առաջ կզելով՝ ՀՀ-ում իրենց առյուծ են երևակայում, ասում ենք՝ «ուռա՞ծ» եք»․ Ոսկան Սարգսյան
17601:06
«Արտաքին վեկտորները կարող են փոխվել, պետականությունը՝ ոչ»․ Արսեն Բաբայան
14400:12
«Ադրբեջանի հետ սիրախաղի մեջ Նիկոլն ուրացել է նաև Արցախի հոգևոր ժառանգությունը»․ Արմեն Աշոտյան (տեսանյութ)
16000:02
