Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Լվովում ահաբեկչական հարձակմանը մասնակցելու մեջ կասկածվող մի քանի անձ ձերբակալվել է։ Նա այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում՝ Ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի հաղորդագրությունից հետո։
«Ներքին գործերի նախարարը ներկայացրել է Լվովում ահաբեկչական հարձակման հետաքննության մանրամասները։ Այս պահին ամեն ինչ հրապարակայնորեն չի կարող բացահայտվել։ Մի քանի մարդ ձերբակալվել է, և բոլոր փաստերը կպարզաբանվեն անհրաժեշտ ընթացակարգային աշխատանքների շրջանակներում», - գրել է Զելենսկին։
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն հայտարարել է, որ Կիևն ունի բոլոր հիմքերը կարծելու, որ Լվովում ահաբեկչական հարձակումը կազմակերպվել է Ռուսաստանի կողմից։ Նախարարը հավելել է, որ պայթուցիկ սարքերը ենթադրաբար տեղադրած կինը նույնականացվել է տեսախցիկների տեսագրությունների միջոցով և ձերբակալվել է պայթյուններից 10 ժամ անց։ Ձերբակալվել է Ուկրաինայի Ռովնոյի մարզի 33-ամյա քաղաքացի։
Փետրվարի 22-ի գիշերը Լվովում տեղի են ունեցել պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 23-ամյա ոստիկան Վիկտորիա Շպիլկան։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարը փետրվարի 22-ի կեսօրին հայտնել է, որ ևս 25 մարդ վիրավորվել է, որոնցից 11-ը հոսպիտալացվել են։

«Դատաիրավական համակարգը վերածվում է կուսակցական շահ սպասարկող գործիքի». «ՀայաՔվե»
72Երեկ, 23:42
Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը և այլ պաշտոնյաներ մեղադրվում են խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
85Երեկ, 23:06
Մահացել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը․ նա ակտիվորեն մասնակցել է Արցախի հարցով բանակցություններին
85Երեկ, 22:30
ԱՄՆ զինված ուժերը Օմանի ծոցում հարվածել են նավի
148Երեկ, 22:01
«Ամենից արժանավորներին է տրված տառապանքներով լի ճանապարհը». Էդուարդ Շարմազանով
103Երեկ, 20:00
«Դավիթ Համբարձումյանի հետ կատարվածը ողբերգություն է». Տիգրան Աթանեսյան
109Երեկ, 19:30
Տիգրան Մեծի պողոտա - Ագաթանգեղոսի փողոց խաչմերուկից մինչև Խորենացու փողոցի հատվածը 3 օր փակ կլինի
93Երեկ, 19:24
Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց ազատազրկման
125Երեկ, 18:36