Նոր հրահանգ ՔՊ-ականներին․ «Հրապարակ»
![]() 150 Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ., 09:06 «Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, ՔՊ ֆրակցիային հրահանգ է իջել՝ այսուհետ բոլոր հարթակներից խոսել անցած 8 տարիների ընթացքում կառավարության արած գործերի մասին, հնարավորինս դրանք թմբկահարել, քաղաքացիներին անընդհատ ցույց տալ, թե ինչեր են արել իրենք։ Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն էլ երեկ նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, որի ընթացքում ՔՊ-ական երեսփոխանները նախապես համաձայնեցված հարցերով կառավարության անդամներին մղում էին ինքնագովեստի, թե որքան ահռելի աշխատանքներ են արել դպրոցաշինության, ճանապարհների կառուցման եւ այլ ոլորտներում։ Մեկը մյուսին լրացնելով՝ փորձում էին տպավորություն ստեղծել, թե գործ ունենք ոչ թե ավերիչ, այլ արարիչ իշխանությունների հետ։ Ոմանք այնքան էին մտել դերի մեջ, որ, չլսելով կառավարության անդամի պատասխանները, պատասխանից չբխող արձագանք էին հնչեցնում, օրինակ, Ջուլիետա Ազարյանն Արարատ Միրզոյանին շանս էր տվել խոսել, Մերձավոր Արեւելքի պատերազմով պայմանավորված, տարբեր երկրներում մեր հայրենակիցների տունդարձի մասին։ Միրզոյանն էլ հատ-հատ թվարկեց, թե որ երկրում որքան հայ կա, ինչ խնդիրներ ունեն, ասաց՝ բոլորին օգնել են, հոգացել, որ ավտոբուսներով հասնեն Օման, այնտեղից վերադառնան հայրենիք, եւ գործընթացը շարունակվում է։ Տիկին պատգամավորն «արձանագրեց», թե իրականությունից, փաստորեն, հեռու են մամուլում տեղ գտած վերնագրերը, որ այս օրերին մեր հայրենակիցները ստիպված են մի քանի անգամ թանկ ավիատոմսեր գնել վերադարձի համար՝ կառավարությունն այդ հարցերը հոգում է։ Միրզոյանը հակադարձեց, թե ինքը նման բան չի ասել, եւ կրկնեց, թե խոսքն ավտոբուսներով տեղափոխման մասին է»։ |

«Իրանը պահանջել է տեքստերում օգտագործել բացառապես Պարսից ծոց անվանումը»․ Վարդան Ոսկանյան
19501:12
«Եթե Փաշինյանն ու ՔՊ-ն վերընտրվեն, մեր վանքերը հանձնելու են ադրբեջանցիներին»․ Ոսկան Սարգսյան
18100:06
Իրանը և ԱՄՆ-ը այսօր բանակցությունների ևս մեկ փուլ կանցկացնեն
245Երեկ, 23:21
«Հայաստանում ժողովրդավարությունը ոչնչացման ճանապարհին է»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
239Երեկ, 23:00
Մակրոնը Փեզեշքիանին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Հորմուզի անվտանգության հարցում
264Երեկ, 22:18
Ավարտվել է Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունների առաջին փուլը
223Երեկ, 21:54
«Կարապետյանի թիմը հանրությանը մատուցելու է «անակնկալներ»․ Հակոբ Բադալյան
251Երեկ, 21:36
«Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի հանրահավաքին ներկա է եղել շուրջ 40,000 մարդ
323Երեկ, 21:18
