Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Օրբանն էր, որ այս ընթացքում պարբերաբար խոչընդոտում էր նաև ՀՀ-ին տրվող աջակցության ծրագրերը». Գայանե Աբրահամյան

«Օրբանն էր, որ այս ընթացքում պարբերաբար խոչընդոտում էր նաև ՀՀ-ին տրվող աջակցության ծրագրերը». Գայանե Աբրահամյան
166
Այսօր, 03:06

ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևի և Պուտինի սիրելի ընկեր, ԵՄ ժողովրդավարական արժեքները խաթարող Օրբանի 16-ամյա կառավարման շրջանն ավարտվեց, սա խիստ կարևոր է ոչ միայն ԵՄ-ի համար, այլ նաև՝ Հայաստանի։
Հենց Օրբանն էր ժամանակին Ռամիլ Սաֆարովին ազատողն իր անձնական որոշմամբ և Ալիևի հետ գործարքի արդյունքում։
Օրբանի գոյությունն էր հաճախ պուտինյան ռեժիմը կիրառում ԵՄ-ի դեմ ցանկացած հակաժողովրդավարական ու եվրասկեպտիկ խոսույթ փաստարկելու համար։
Օրբանն էր, որ այս ընթացքում պարբերաբար խոչընդոտում ու դանդաղեցնում էր ոչ միայն Ուկրաինային տրվող աջակցության ծրագրերը, այլ նաև՝ Հայաստանին, այդ թվում՝ Խաղաղության հիմնադրամի 10 և 20 մլն եվրոյի ռազմական աջակցության տրամադրումը։
Հենց Օրբանի առկայությունն էր, որից ամենաշատն էի մտահոգվում, որ կարող է արգելակել նաև ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման գործընթացը»։