ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գնալով ավելի ու ավելի անհանգստացնող են դառնում տեղեկությունները, որոնք կապված են դեպի ՌԴ արտահանվող ապրանքների հետ: Մասնավորաբար, օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը՝ «Ռոսալկոգոլտաբակկոնտրոլը», սկսել է «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղարկելու գործընթաց, ինչը նշանակում է, որ գործարանը կարող է զրկվել Ռուսաստանում իր արտադրանքը վաճառելու իրավունքից»։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում սպասվում են նոր սահմանափակումներ: Մասնավորաբար, ըստ տեղեկությունների, հաջորդ սահմանափակումը վերաբերելու է «Ջերմուկ» հանքային ջրերի գործարանին: Հիշեցնենք, որ այս ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանն է, որն այժմ հիանալի համագործակցում է ՔՊ-ի հետ: Ավելին, նրա որդին՝ Վահագն Արսենյանը, Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվել է Վայոց ձորի մարզպետ:
Ի դեպ, ըստ մեր աղբյուրների, պատահական չէ, որ հենց այս օրերին ՌԴ քննչական կոմիտեն որոշեց վերաբացել ենթադրաբար «Ջերմուկ» հանքային ջուր խմած Վլադիկավկազի բնակչի մահվան հետ կապված քրեական գործը: Նշվում է, որ գործը նախկինում կասեցվել էր, քանի որ այդ պահին հնարավոր չէր եղել պարզել հանցագործությանը ներգրավված անձանց։ Գործը վերաբացվել է նոր հանգամանքների լույսի ներքո։
Չի բացառվում, որ «նոր հանգամանքները» իրականում նաև քաղաքական ենթատեքստ ունենան: Ամենամտահոգիչն այն է, որ նման «նոր հանգամանքները» կարող են շարունակական լինել՝ կապված Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական արկածախնդրության հետ»։

«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
37502.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
38602.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
38102.10.2026, 13:06
«Հուսով ենք՝ 2027թ․ սկզբին հնարավոր կլինի ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքն իրականացնել»․ Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
38902.10.2026, 10:42
«Պետական պարտքն աճում է նախընտրական շրջանում պետական ընտրակաշառքի պատճառով առաջացած դեֆիցիտը փակելու համար»․ Իշխան Սաղաթելյան
23102.10.2026, 10:00
««Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ». Վահե Դավթյան
28402.10.2026, 00:54
«Եթե խաղաղություն է, ազատ առևտուր է, ինչո՞ւ էլ Ադրբեջանից էժան բենզին չի գալիս»․ Արթուր Խաչատրյան
31201.10.2026, 15:18
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցով նավթի արտահանման ռեկորդային ծավալի մասին
121901.10.2026, 08:37