«Գործարարներն ավելի բարձր տոկոսներով են գումար գտնում, որ նախորդ տոկոսով գումաները փակեն». Սամվել Գևորգյան

Բիզնես-փորձագետ Սամվել Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չէի պատկերացնում, բայց նման բաներ դեռ կատարվում են ու շատ են: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի նման դեպքի եմ հանդիպել ու մեկը մեկից ապշեցուցիչ:
Խոսքը ներդրողների կամ բիզնեսին տոկոսով փող ներգրավելու տարբերության մասին է:
Պատկերացրեք մի գործարար, ում մեկ այլ, բիզնեսից դուրս մարդ առաջարկում է ներդրում անել իր բիզնեսում: Առաջին հայացքից կարծես բարի նպատակ է, գալիս են համաձայնության, փողը մտնում է բիզնես ու... Պարզվում է, դա ոչ թե ներդրում է, այլ տոկոսով փող: Մարդը փող է «ներդրում» բիզնեսում, պահանջում իր մայր գումարն ու տոկոսները՝ անկախ նրանից բիզնեսի գործերը լավ են, թե վատ: Իր խոսքով, ինքը բիզնեսի մեջ է, բայց գործով՝ փաստացի տոկոսով փող տվող:
Երբ «ներդրողին» առաջարկում ես սահմանել իր դերը բիզնեսում, ասում է, ես մեջն եմ: Դա նշանակում է մի պարզ բան. նա պետք է «տեր լինի» ոչ միայն շահույթին, այլ նաև բիզնեսի վնասներին: Դե արի ու տես, որ ոչ: Իրեն չի հետաքրքրում վնասները:
Նշանակում է այդ մարդը ոչ թե բիզնեսի մեջ է, այլ ընդամենը փոխառություն տվող: Այս պարագայում էլ, բիզնեսի գործերը եթե վատ են, նշանակում է պետք է գումաների վերադարձման նոր գրաֆիկ սահմանել: Նույնիսկ բանկերի հետ է նման բան հնարավոր, իսկ այս դեպքում, պարզվում է, ոչ, անհնար է:
Արդյունքում գործարարներն ավելի բարձր տոկոսներով են գումար գտնում, որ նախորդ տոկոսով գումաները փակեն: Արդյունքում, կործանվում է, թե բիզնեսը, թե գործարարը, թե մարդկային հարաբերությունները:
Գործարարներն այս ծուղակն ընկում են տարբեր, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, բայց փաստ է, որ սա տանում է տոտալ ձախողման»:

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
181Երեկ, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
526Երեկ, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
23712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
22912.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
21712.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
48711.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
72211.08.2026, 21:04
«Երկիրդ պղնձի մեծ պաշարներ ունենա ու գեթ մեկ ձուլարան չթողե՞ս աշխատի»․ Նարինե Կիրակոսյան
25111.08.2026, 16:54