Բիզնեսը դժգոհ է Փաշինյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ճաշկերույթի է հրավիրել Հայաստանի խոշոր գործատուներին։ Հանդիպման մանրամասների վերաբերյալ կառավարությունից կցկտուր տեղեկություններ հաղորդեցին: Որոշ տեղեկություններով, հանդիպումը երկու նպատակ է ունեցել․ նախ Ռուսաստանի՝ հայ գործարարների նկատմամբ սահմանափակումների ֆոնին հանգստացնող թերապիա անցկացնել և թույլ չտալ, որ գործարարները դուրս գան Նիկոլ Փաշինյանի դեմ՝ նրան մեղադրելով հակառուսական քաղաքականության և իրենց բիզնեսին վնասելու մեջ:
Փաշինյանն ասել է, որ ամեն ինչ շուտով կկարգավորվի, և Ադրբեջանի հետ խաղաղության հեռանկարները նրանց առաջ այլընտրանքային շուկա կբացեն:
Բացի այդ, սրանով փորձում են հանրությանը ցույց տալ, թե իբր բոլոր խոշոր գործարարներն իրենց հետ են: Մինչդեռ ստույգ լուրեր կան, որ գործարարներից ոմանք շատ դժգոհ են այս իշխանությունից և նրա վարած հեղհեղուկ ու անպատասխանատու քաղաքականությունից:
Փաշինյանի օրոք իր բիզնեսն ընդլայնած, որդուն մարզպետ դարձրած Աշոտ Արսենյանի դեմ են Ռուսաստանում քրեական վարույթը վերսկսել՝ «Ջերմուկից» թունավորված և մահացած մարդու դեպքով, Պռոշյանի կոնյակի գործարանի արտադրանքն է արգելվել Ռուսաստանում: Խաչատուր Սուքիասյանի և մի խումբ այլ անձանց մուտքն է Ռուսաստան արգելված:
Ամենակարևորը՝ ռուսները փակել են զուգահեռ էքսպորտի ճանապարհը, որից ահռելի օգուտներ էին ստանում դրանով զբաղվող գործարարները և ՀՀ պետական բյուջեն՝ հարկերի տեսքով»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
27803.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
27703.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
31303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
33503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
29203.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
99602.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
38201.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
127401.09.2026, 18:06