Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Արա Աբրահամյանի փոփոխության հարցն է դիտարկվում. «Հրապարակ»

Արա Աբրահամյանի փոփոխության հարցն է դիտարկվում. «Հրապարակ»
115
Այսօր, 09:00

«Հրապարակ»-ը գրում է․ «Որոշ տեղեկություններով՝ ռուսական շրջանակները Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի փոփոխության հարցն են դիտարկում։
Արա Աբրահամյանը 2000 թվականից ի վեր այս հասարակական կազմակերպության նախագահն է։ 2003-ին ընտրվել է հայկական հասարակական կազմակերպությունների «Համաշխարհային հայկական կոնգրես» միջազգային միության նախագահ, ստեղծել է Գործարարների Ռուսաստան-Արգենտինա խորհուրդը եւ ներկայում դրա համանախագահն է՝ ռուսական կողմից։

Նաև Ֆրանկո-ռուսական ասոցիացիայի համանախագահն է։ Մի քանի անգամ վերընտրվել է ՀԿ նախագահի պաշտոնում, սակայն կան տեղեկություններ, որ այժմ ռուսական իշխանությունները դժգոհ են նրանից և նրան փոխարինողի թեկնածություններ են քննարկում:

Ռուսական աղբյուրներն ասում են, որ ամենահավանականը երկրորդ նախագահի մամուլի նախկին խոսնակ, գրասենյակի նախկին պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանի թեկնածությունն է։ Քննարկվում են նաև Կամո Ավագումյանի և Կարեն Շահնազարովի տարբերակները։

«Ավալոն» ընկերության սեփականատեր, Ռուսաստանում «Մերսեդես»-ի ներկայացուցիչ Կամո Ավագումյանը, սակայն, ավելի շատ բիզնեսով է զբաղված, և համայնքի հարցերը հնարավոր է ստորադասվեն, իսկ Շահնազարովին ավելի շատ ռուսական շահերն են հետաքրքրում, քան՝ հայկական»։