Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
89
Այսօր, 09:30

Ապրիլի 14-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Ջերմուկի խաչմերուկից մինչև Մեղրի ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։