««Իրական Հայաստանը» որտեղի՞ց է ստանալու իր վառելիքը». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոպան էներգակիրների ճգնաժամի մեջ է հայտնվել, որը կարող է վերջնականապես հարվածել տնտեսությանը: Այս ֆոնին Էներգետիկայի գծով ԵՄ կոմիսար Դան Յորգենսենն այցելել է Բաքու և հանդիպել Ալիևին: Ադրբեջանական գազի դերը մեծանում է և կա կան մեծ սպասելիքներ ադրբեջանական գազից, եթե անգամ այդ գազի մեծ հատվածը լինի ռուսական:
Հիմա գանք Մերձավոր Արևելքի ճգնաժամին: Իրանը ստիպված է էներգակիրների ճգնաժամ ստեղծել աշխարհում, որի հիմնական տուժողներից է ԵՄ-ն, ինչի համար փակել է Հորմուզի նեղուցը և հարվածներ է հասցնում Ծոցի երկրների էներգակիրների ինֆրաստրուկտուրայի վրա: Մի կողմ դնենք այն հարցը, թե որքանով է դա ձեռնտու Իսրայելին ու ըստ եղած վարկածների, իրականում որքանով է Իսրայելն այդ գործում «օգնում» Իրանին:
Առաջանում է հարց, թե արդյոք հարվածի տակ չի հայտնվելու Բաքու-Ջեյհան գազամուղը: Մոտ օրերս այդ հարցի պատասխանը կստանանք: Կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
25519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
24019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
148716.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
122615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
73414.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
162713.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74212.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
197410.11.2026, 19:37