«Ո՞ւմ օգտին է «խաղում» Վիտալի Բալասանյանը». Հակոբ Բադալյան
![]() 347 Երեկ, 16:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ո՞ւմ օգտին է «խաղում» Վիտալի Բալասանյանը: Հայաստանյան լրատվական դաշտում «գնում» է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի խոսքը, թե մենք պետք է լինենք «միութենական պետության կազմում, ինչպես հարյուր տարի առաջ ԽՍՀՄ-ում»: Ես մի կողմ եմ թողնում այս առնչությամբ աշխարհաքաղաքական պրոցեսների վերլուծությունը: Ես դիտարկում եմ այդպիսի հայտարարություններ անելու՝ մեղմ ասած նպատակահարմարությունը, այն էլ ներկայիս ընտրական գործընթացում: Եվ այն էլ՝ հաշվի առնելով, թե այդ գործընթացում ինչ քարոզչական ողնաշարով է ներկայանում իշխանությունը, ինչն է դարձնում իբրեւ Հայաստանի գլխավոր մարտահրավեր, իբրեւ մարտահրավեր, որին դիմադրում են միայն ու միայն իրենք: Այս պայմաններում, Արցախի նախկին պաշտոնյան խոսում է, թե «մենք պետք է լինենք միութենական պետության» մեջ: Կարծում եմ որեւէ մեկի համար դժվար չէ, բարդ չէ պատկերացնել, թե Վիտալի Բալասանյանին ինչպիսի հեշտությամբ է հնարավոր ասոցացնել, կապել նախկին իշխանության, նախկին համակարգի հետ: Ընդ որում, խոսքը ոչ թե ինչ որ առանձին թեւի հետ ասոցիացիայի մասին է, այլ պարզապես՝ գլոբալ առումով ամբողջ նախկին համակարգի: Կարծում եմ, իշխանական եւ մերձիշխանական քարոզչության մեքենայի համար բացարձակապես բարդ չէ ապահովում այդպիսի գլոբալ ասոցացումը: Եվ ուրեմն, ու՞մ օգտին է Վիտալի Բալասանյանի այդ խոսքը, կարծիքը, տեսակետը, եթե ոչ առաջին հերթին հենց գործող իշխանության, քանի որ իր բովանդակությամբ՝ այդ իշխանության քարոզչական նարատիվները սնուցող վարար աղբյուր է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Տաշիր Սամոյի աջակցից այլ բան չէի էլ ակնկալում»․ Գևորգ Պապոյան
6709:12
Իրանի նոր գերագույն առաջնորդ է նշանակվել Խամենեիի որդին (տեսանյութ)
11709:00
«Ռուսաստանն Իրանին օգնում է բազմաթիվ ուղղություններով». Արաղչի
350Երեկ, 20:34
«Ո՞ւմ օգտին է «խաղում» Վիտալի Բալասանյանը». Հակոբ Բադալյան
345Երեկ, 16:42
«ՀՀ իշխանությունն ուղեղն անջատած ավտոբուսում պարում է՝ խելքից զուրկ, աշխարհից կտրված». Նաիրի Հոխիկյան
337Երեկ, 15:54
«Մենք պետք է լինենք Միութենական կազմում». Վիտալի Բալասանյան (տեսանյութ)
300Երեկ, 15:41
«Իրանի հետ պատերազմի մեկ շաբաթը ԱՄՆ-ին արժեցել է մոտ 6 մլրդ դոլար». #NYT
397Երեկ, 14:52
«Այս հայտարարությունը իրանցիներին կմոբիլիզացնի կենտրոնական իշխանության շուրջ». Արա Պողոսյան
258Երեկ, 12:54
