Երեքշաբթի, 14 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«ՀՀ-ում էլ ժողովուրդը պետք է ընտրի փոփոխությունը` առանց վախերի ու վերապահումների». Անի Սամսոնյան

«ՀՀ-ում էլ ժողովուրդը պետք է ընտրի փոփոխությունը` առանց վախերի ու վերապահումների». Անի Սամսոնյան
234
Այսօր, 01:06

ԼՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հունգարիայի ներկայիս իշխանությունը կհեռանա: Ընդդիմությունը հաղթեց:
Հարցը նրանում չէ, որ Վիկտոր Օրբանը եվրոպամետ էր, ռուսամետ էր, ամերիկամետ էր, թե ինչ էր: Ես վստահ չեմ, որ Հունգարիայի արտաքին քաղաքականությունը կտրուկ շրջադարձեր կունենա նոր կառավարության օրոք:
Հունգարիայի ժողովուրդը պարզապես ընտրել է փոփոխությունը՝ առանց վախերի ու վերապահումների:
Հայաստանում էլ ժողովուրդը պետք է ընտրի փոփոխությունը՝ առանց վախերի ու վերապահումների:
Որովհետև ցանկացած փոփոխություն ավելի լավ է, քան իշխանությունը գրպանում դրած և օրեցօր ավելի ու ավելի հաբռգող ինքնավստահ իշխանության վերարտադրությունը»:

Աղբյուրը`   Անի Սամսոնյան