Չորեքշաբթի, 11 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Հովանավորներին հաշվետվություն տալով՝ աղաչում էր, որ հունիսի 7-ին իր կաշին փրկեն»․ Դերենիկ Մալխասյան

«Հովանավորներին հաշվետվություն տալով՝ աղաչում էր, որ հունիսի 7-ին իր կաշին փրկեն»․ Դերենիկ Մալխասյան
141
Այսօր, 21:24

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եթե շատ կարճ, ապա Ստրասբուրգում Փաշինյան Նիկոլը, Եվրոպայում իր հովանավորներին հաշվետվություն տալով, աղաչում էր, որ հունիսի 7-ին իրեն փրկեն։
Ասում էր՝ Արցախը տալ էր պետք՝ տվել եմ, արցախահայերի խնդրով հետաքրքրվողներին պատժել եմ, Ալիևի ասածով՝ «ռևանշիստներին» պատժում եմ։ Հենց այդ սուսով կազմաքանդում եմ Հայ Առաքելական եկեղեցին։ Ալիևի դեմը խոնարհված «խաղաղության» գնում եմ։ Հակառուսական տրամադրություններ եմ գեներացնում, ռուսների համար խնդիրներ ստեղծում ու Թուրքիային «էստի համեցեք» անում եմ։ Այս ամենի դեմ հանդես եկող ընդդիմությանը պատժում եմ։ Էլի ի՞նչ անեմ, որ մոլդովական սցենարով հունիսի 7-ին կաշիս փրկեք։ Բայց չի հասկանում, որ մեկը լինի Եվրոպայում իր հովանավորների կաշին փրկի»։