Իսպանիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

Իսպանիայի կառավարությունը հայտարարել է Իսրայելում իր դեսպան Անա Մարիա Սալոմոն Պերեսի հետկանչի մասին: Որոշումը կայացրել է արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը: Հրամանագիրն ստորագրել է թագավոր Ֆիլիպ VI-ը մարտի 10-ին Նախարարների խորհրդի նիստում քննարկումներից հետո։
Դեսպանի հետկանչը կապված է Իսպանիայի և Իսրայելի միջև վատթարացող հարաբերությունների հետ՝ Իրանում ԱՄՆ-իսրայելական հատուկ գործողության ֆոնին: Իսպանիան նախկինում հրաժարվել է թույլ տալ ԱՄՆ-ին՝ օգտագործել իր ռազմական բազաներն Իսլամական Հանրապետության դեմ հարվածներ հասցնելու համար: Վարչապետ Պեդրո Սանչեսը ընդգծել է, որ ինքը դեմ է Իրանի ռեժիմին, բայց չի աջակցում միջազգային իրավունքի շրջանակներից դուրս ռազմական գործողություններին։
Հրաժարմանն ի պատասխան՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը մեղադրել է Իսպանիայի կառավարությանը «աշխարհի բոլոր բռնակալներին» աջակցելու մեջ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Իսպանիան անվանել է «պարտվող», որը «շատ թշնամաբար է տրամադրված ՆԱՏՕ-ի նկատմամբ»: Ամերիկացի առաջնորդը նաև հավելել է, որ Իսպանիան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որը հրաժարվել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի: Այնուհետև Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կդադարեցնի առևտուրն Իսպանիայի հետ: «Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ»,- ասել էր հանրապետականը: Մադրիդի մերժումից և Վաշինգթոնի սպառնալիքներից հետո Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ Իսպանիան համաձայնել է համագործակցել ԱՄՆ-ի զինված ուժերի հետ։ Սակայն Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հերքել է այս տեղեկատվությունը և հայտարարել, որ Մադրիդի դիրքորոշումը «մի կաթիլ անգամ չի փոխվել»։ Նա նաև ընդգծել է, որ իսպանական ռազմական բազաները չեն օգտագործվի ՄԱԿ-ի կանոնադրությունից և ԱՄՆ-ի հետ կնքված համաձայնագրից դուրս որևէ բանի համար, և պահանջել հարգանք իր երկրի նկատմամբ, որը «ինքն է կայացնում որոշումները»։
2025 թվականի սեպտեմբերին Իսպանիան հետ կանչեց իր դեսպանին խորհրդակցությունների համար՝ Իսպանիայի կառավարության որոշ պաշտոնյաների կողմից Իսրայելի դեմ ուղղված հայտարարությունների պատճառով, որոնք քննադատում էին Իսրայելի արձագանքը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը։

Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
136Երեկ, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
145Երեկ, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
150Երեկ, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
177Երեկ, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
21903.11.2026, 15:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
24503.11.2026, 12:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
24103.11.2026, 09:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
55302.11.2026, 20:00