«Մակրոնն ու Միշելը պահել են Փաշինյանին, պայմանով, որ նա էլ չի պահելու Արցախը»․ Հակոբ Բադալյան
![]() 93 Այսօր, 13:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Երբ խոսում եմ Արցախի շուրջ զարգացումներում, նաև հետագայում Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության գործընթացում Եվրամիության, այդ թվում մասնավորապես Ֆրանսիայի ղեկավարության դերի մասին, հաճախ հնչում է այսպիսի արձագանք՝ «Նիկոլ Փաշինյանը պահում էր Արցախը, Միշելն ու Մակրոնը հանձնեցի՞ն: Եվրոպա՞ն պետք է պահեր Արցախը»: Եվ սա միանգամայն իրավացի գնահատական է այսպես ասած աքսիոմի տեսանկյունից: Բայց, ես երբեք չեմ ասել ու չեմ ասի, թե Միշելն ու Մակրոնը հանձնեցին Արցախը: Միշելն ու Մակրոնը դրա գաղափարախոսն են եղել: Նրանք էական մասնակցություն ու դեր են ունեցել, որպեսզի Արցախի շուրջ Հայաստանի քաղաքականությունը ծավալվի հենց այն տրամաբանությամբ, որով էլ ծավալվել է: Արցախից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանը: Երբ ես խոսում եմ Մակրոնի ու Միշելի դերի մասին, ես բացատրում եմ, հարգարժան ընկերներ, թե որն է եղել այդ դերը: Այդ դերը եղել է Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանի քաղաքականությունը Ացախից հրաժարվելու «հուն» բերելը, այդ հունի մեջ պահելն ու դրանով առաջ տանելը: Ու դա ունեցել է շատ պարզ ու տրամաբանական բացատրություն և հիմնավորում: Այդպես նրանք փորձել են հասնել իրավիճակի, երբ Ռուսաստանը դուրս կգա Արցախից, ևս մի քանի քայլ կնահանջի Կովկասիիր դիրքերից: Մի նենգափոխեք իմ գնահատականն ու մեկնաբանությունը, ներկայացնելով, թե ես իբր ասում եմ Մակրոնն ու Միշելն են հանձնել Արցախը: Նրանք պահել են Նիկոլ Փաշինյանին, պայմանով, որ Փաշինյանն էլ չի պահելու Արցախը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ներկրողներից մեկը ՀՀ «փրկիչ» Միհրան Պողոսյանն է, թող գա, իր կոկաինին տիրություն անի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3614:00
«Մեկն էլ կմտածի՝ Ռեմբոյի պես ռազմաճակատում կռիվ էիք անում». Արմեն Գալջյան
5513:54
«Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8713:36
«Կտրիճ Ներսիսյանը և իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն են ստանձնել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6313:30
«Մակրոնն ու Միշելը պահել են Փաշինյանին, պայմանով, որ նա էլ չի պահելու Արցախը»․ Հակոբ Բադալյան
7613:24
«Իմ ցուցումով է եղել, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8613:18
«Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
9613:06
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5813:00
