«Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի կապը». Նիկոլ Փաշինյան
![]() 307 Հինգշաբթի, 12 մարտի, 2026 թ., 13:36 «Հաղորդակցությունների հետ կապված՝ մենք առաջ ենք գնում, աշխատում ենք շատ ակտիվ»,- այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ընկալում կա Ադրբեջանում, Թուրքիայում, որ կարո՞ղ է Հայաստանը փորձի ձգձգել: Ինչի՞ համար Հայաստանը պետք է փորձի ձգձգել: Մենք, ընդհակառակը, ուզում ենք՝ րոպե առաջ այդ խնդիրը լուծվի. րոպե առաջ՝ առանց չափազանցության, որովհետև դա ֆունդամենտալ կարևոր հարց է մեր այսօրվա և ապագայի մեր պատկերացրած ճարտարապետությունը իրականացնելու տեսակետից․․․ Մենք պատրաստ ենք Կոռնիձորից Երասխով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության կապը: Շատ կարևոր է արձանագրել, թե ինչու ենք մենք այս առաջարկն անում, որովհետև մենք հիմա փաստացի Ադրբեջանի երկաթուղուց օգտվում ենք: Չենք ուզում, որ մեր օգտվելը լինի միակողմանի, ուզում ենք, որ մենք էլ, համապատասխանաբար, քայլ քայլի դիմաց մեր քայլն անենք: Մի անգամ առաջարկել ենք Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, հիմա առաջարկում ենք Կոռնիձորից Երասխով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև և հակառակ ուղղությամբ կապն ապահովել, մանավանդ որ ԻԻՀ-ում տեղի ունեցող իրադրությունների պայմաններում ոնց որ թե հարավով այդ կապի հետ կապված խնդիրներ կան: Ինչո՞ւ ենք այս երթուղին առաջարկում: Որովհետև ուրիշ երթուղի չկա, որ պատրաստ ճանապարհ լինի. չկա: Դա այսօր հնարավոր է օգտագործել: Երասխի հատվածում մի փոքր վերանորոգման անհրաժեշտություն կա, բայց նույնիսկ առանց վերանորոգման այսօր էլ մեքենա կարող է գալ-անցնել: Եթե հարմար դիտվի՝ Իջևան-Ղազախ հատվածով էլ կարող ենք ապահովել, այսինքն՝ այնտեղ էլ մի կտոր կա, որ տեսականորեն կարող են մեքենաներն անցնել»,- նշեց վարչապետը: |

«Ինոագենտ եք ասում լրագրողներին», «Արի ստեղ կանգնի, ես գնամ»․ բանավեճ՝ ԱԺ-ում (տեսանյութ)
7412:00
«Պարեկային ծառայությունը շատ դրական գործեր է արել»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
10311:24
«Ժամանակն է հանրային գիտակցության մեջ ձևավորելու «հավաքական ընդդիմություն» գաղափարը»․ Վարդան Օսկանյան
13210:48
Հայկ Սարգսյանի նախագիծը չընդունվեց (տեսանյութ)
11810:30
Իրանը փոխհատուցում է պահանջել արաբական հինգ երկրներից
18410:20
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի
13710:18
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8910:00
«ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության իր նպատակներին»․ Վենս (տեսանյութ)
24009:48
