«Ինչպե՞ս ստացվեց, որ տարբեր տարիներին տնկված ծառերը միաժամանակ «կենսունակության ավարտին մոտեցան»». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի ծառերը քաղաքական որոշումների զոհ չպետք է դառնան։
Հարգելի′ հետևորդներ, ինչպե՞ս ստացվեց, որ Երևանում, տարբեր տարիներին տնկված ծառերը միաժամանակ «կենսունակության ավարտին մոտեցան», չէ՞ որ Սայաթ-Նովա, Թումանյան (Կենտրոն) և Ուլնեցի (Քանաքեռ-Զեյթուն) փողոցներում տարբեր տարներին էին տնկվել։ Մտածե′ք, փնտրեք շահը։
Վերջին նիստին բեմից Տ. Ավինյանի շեքսպիրյան ոճի մոնոլոգը միայն իր կերպարն ավելի բացահայտեց, ինչպես կասեր Սոկրատեսը. «Խոսիր, որ ես քեզ տեսնեմ»։
Հիմա մեր արածի մասին։
2020–2021թթ․ հենց մենք սկսեցինք պայքարը թեղիների համար, երբ բոլորը համոզված էին, որ ծառերը հնարավոր չէ փրկել և հատումներն անխուսափելի են։ Բայց մենք բուժելու ծանր և պատասխանատու ճանապարհն ընտրեցինք, որ փրկենք ծառերը, քանզի սպանությունն ընտրողը բժիշկ չէ։
Սրանք էին մեր քայլերը՝
*ծառերի վիճակի գնահատում,
*բուժման սխեմաների մշակում,
*հիվանդ ծառերի բուժում,
*վնասատուների գաղութների հայտնաբերում,
*զանգվածային գիշերային սրսկումներ,
*վնասատուների դեմ մեխանիկական պայքար (ամբողջ քաղաքով ծառերի բների կրի տակ ձմեռող վնասատուների հեռացում)…
*խորը էտի կիրառման արգելք։
Արդյունքում՝ ծառերը սկսեցին վերականգնվել, ինչը բազմիցս հանրայնացրել եմ։ Առկա էին նաև մոտ 10-15% ծառեր, որոնք հատման ենթակա էին, ոչ ավելի։ Բայց, 2023-ից ՀՈԱԿ-ը հայտարարց, որ թեղիները բուժելն անիմաստ է, դրանք «անհույս են, Տ-ձև, կենսունակության ավարտին մոտ, դրանց որդերն ու միջատները ալերգիայի պատճառ են»…
Նայեք նկարին, որ տեսնեք իրականությունը»։

Մահացել է երաժշտագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Բուդաղյանը
3015:48
Խարբերդի մանկատանը մահվան 2 դեպք է գրանցվել
5515:42
1Password գաղտնաբառերի կառավարիչը հաքերային հարձակման է ենթարկվել
16214:49
«Ստանձնել եմ «Մերգելյան ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի տնօրենի պաշտոնը». Տիգրան Արզաքանցյան
10512:42
«Բժշկական օգնությո՞ւն, թե՞ անմարդկային վերաբերմունք»․ Դիտորդների խումբ
11312:00
Նյու Յորք նահանգում մոտեցող փոթորկի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել
22411:49
Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնել Դավիթ Տոնոյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ
10310:30
«Եվրոպայում անվտանգության նոր ճարտարապետությունը դառնում է անխուսափելի». Արտակ Զաքարյան
10009:48