Երեքշաբթի, 17 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով»․ Հայր Տիրան

«Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով»․ Հայր Տիրան
116
Այսօր, 20:12

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարը փետրվարի 28-ից փակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տեսուչ Տիրան վարդապետ Հակոբյանը։

«Ինչպես որ արդեն բոլորիս հայտնի է, փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելը և ԱՄՆ-ն համատեղ ձեռնարկեցին ռազմական գործողություններ Իրանի դեմ, և իշխանությունն անվտանգության նկատառումներից ելնելով հրահանգեց փակել հանրային նշանակության բոլոր վայրերը՝ այդ թվում սրբատեղիները։ Փակ են բոլոր սրբատեղիները՝ հրեական, քրիստոնեական և նաև մուսուլմանական։ Սուրբ Հարություն տաճարի ներսում մենք՝ հոգևորականներս, մեր ամենօրյա արարողությունները կատարում ենք, բայց քաղաքացիները չեն մասնակցում դրանց։ Արարողությունները չեղարկվել են իրաապահների և մեր համատեղ քննարկումների արյդունքում»,- ասել է Հայր Տիրանը։

Նրա խոսքով՝ տաճարի դռները փակվել են երեք եկեղեցիների՝ հայ առաքելական եկեղեցու, հույն ուղղափառ եկեղեցու և կաթոլիկ եկեղեցու սպասավորների համատեղ որոշմամբ։ Չեղարկված են բոլոր հանդիսավոր արարողությունները։

Տիրան վարդապետը նաև նշել է, որ իր տեղեկություններով, ռազմական գործողությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան։