Հինգշաբթի, 19 մարտի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«ՌԴ-ից գալու են Դոն Պիպոյի՞, Կոկաինի Միհրանի՞, թե՞ Նեմեց Ռուբոյի օգտին են քվեարկելու»․ Նիկոլ Փաշինյան

«ՌԴ-ից գալու են Դոն Պիպոյի՞, Կոկաինի Միհրանի՞, թե՞ Նեմեց Ռուբոյի օգտին են քվեարկելու»․ Նիկոլ Փաշինյան
109
Այսօր, 14:48

«Ես Երևանի և հանրապետության այլ փողոցներում քայլում եմ և դեռ ռուսաստանաբնակ հայրենակցի չեմ հանդիպել, որը համակրանք չի արտահայտել մեր կառավարության և քաղաքականության նկատմամբ»,- այդ մասին ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսաստանաբնակ հայերի՝ ընտրություններին մասնակցելու և քվեարկության մասին դիտարկմանը։

«Նրանք գալու են Դոն Պիպոյի՞, թե՞ Կոկաինի Միհրանի, Նեմեց Ռուբոյի օգտին են քվեարկելու: Ես չեմ կարող մեր ժողովրդի մասին այդպիսի բան մտածել: Ես համոզված եմ, որ ճանաչում եմ մեր ժողովրդին. որ պահին պարզվի, որ ես չեմ ճանաչում մեր ժողովրդին, այդ պահից ես կդադարեմ լինել ՀՀ վարչապետ»,- նշեց Փաշինյանը:

«ՌԴ-ից գալու են Դոն Պիպոյի՞, Կոկաինի Միհրանի՞, թե՞ Նեմեց Ռուբոյի օգտին են քվեարկելու»․ Նիկոլ Փաշինյան