«Համոզված եմ՝ երկու օլիգարխներն էլ թույլիկ են»․ Նիկոլ Փաշինյան
![]() 147 Այսօր, 14:36 «Պրոբացիան հրապարակել է, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր: Թող մտնի ուղիղ եթեր, ասի, թե ինչ է ասում»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների կարողություններին: «Ուժեղի և թույլի հարց են բարձրացնում: Մի հատ հասկանանք՝ իրենք ինչո՞վ են ուժեղ, մենք ինչո՞վ ենք թույլ: Եթե կարող են այդ օլիգարխները 30 անգամ ձգվել, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն: Ես չեմ կարող 30 անգամ ձգվել, անկեղծ ասեմ, բայց ես կարող եմ 100 կմ հեծանիվ քշել: Թող գան: Իրենք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուժեղ: Կարող են ձգվել, թող ձգվեն: Ուրիշ ինչի՞ց են ուժեղ, թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը ցույց տան, թող ինտելեկտուալ կարողությունները ցույց տան, բառապաշարը ցույց տան: Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով, և ես կարծում եմ, որ եթե դա որևէ մեկը ապացուցված չի համարել, դա շատ հեշտ է ապացուցել: Իրենք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենք իրենց փողերն աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով: Որպես բիզնեսմեն՝ իրենք թույլիկ են ուղղակի, և հիմա իրենք հասկացել են, որ տնտեսական դաշտը հավասարվում է, և իրենք հայտնվելու են և հայտնվում են այն կարգավիճակում, ինչ կարգավիճակի արժանին են: Այդ մարդկանց փողերի մի հսկայական մասն իրենցը չէ, օտարերկրյա կոռուպցիոն համակարգերինն է, և իրենք ընդամենը բավականին թույլ կառավարիչներ են»,- նշեց Փաշինյանը։ |

«Որ ասում եք՝ ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա՛». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10815:36
«Չեք կարող մեր օգտին չքվեարկել, հակառակ դեպքում մնալու եք անգործ կամ ձեզ սպառնում է հաշմանդամություն»․ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողներին (տեսանյութ)
11215:12
«Իրանի վրա հարձակումներն ու նրա պատասխան հարվածները սրել են իրավիճակը տարածաշրջանում». Էրդողան
9215:03
«ՌԴ-ից գալու են Դոն Պիպոյի՞, Կոկաինի Միհրանի՞, թե՞ Նեմեց Ռուբոյի օգտին են քվեարկելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10514:48
«Համոզված եմ՝ երկու օլիգարխներն էլ թույլիկ են»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
13914:36
«Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայելի և ԱՄՆ-ի պատերազմն Իրանի դեմ»․ Արաղչի
21014:31
«Որևէ լրատվամիջոց կարա գրի, որ ՀՀ վարչապետն աշխատակցի հետ ինտիմ հարաբերությունով է զբաղված, ու դա պետք է մնա անարձագա՞նք, ձեռ եք առնո՞ւմ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
18014:12
«Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս խոչընդոտներ կան»․ ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույց
15614:10
